Սեփական իշխանությունը պահելու համար քաղաքացիական պատերազմը սրանց համար լիովին ընդունելի ու վերջին տեխնոլոգիական լուծումը կլինի. Լևոն Նազարյան

Վերլուծություն
Իշխանական գահը պահելու համար գործող իշխանական խմբակն ամեն ինչ անում է Հայաստանը նկարում պատկերված 15֊րդ դարի Անգլիայի վերածելու համար։ Կարմիր և սպիտակ վարդերի քաղաքացիական պատերազմը, դրդված հարյուրամյա պատերազմից առաջացած տնտեսական ճգնաժամով, իր բոլոր արհավիրքներով սպառնում է մարմնավորվել մեր երկրում։
Ավետարանական ճշմարտությունն ասում է, որ. "Ծառը պտուղից է ճանաչվում", նիկոլիստների իշխանությունն արդեն իսկ ճանաչվում է, որպես. փամփուշտ՝ ազատ խոսքի դիմաց գործելաոճով ու մարդկային կյանքեր՝ իշխանության դիմաց տրամաբանությամբ։ Երեկ Ապարանում կատարված ողբերգությունը մեզ գուժում է այնպիսի արհավիրքով, որի դիմաց մարտի մեկյան դեպքերը գուցե էլ չհիշատակվեն։
Չարիքների և աղետների մարմնավորման տեսանկյունից, այս ապիկար իշխանությանը, Աստված մի արասցե, թերևս մնում է ատոմակայանի միջուկային խափանումը, հայ ազգի գլխին արհավիրքների գեներացման սեփական հավաքածուն համալրելու համար։
Քաղաքացիական պատերազմը սոցիալական կամ ներքին քաղաքական ճգնաժամի սուր շարունակությունն է, որտեղ պետական իշխանությունն ի վիճակի չէ երկխոսություն կազմակերպել անհանդուրժողականության նվազման նպատակով։ Քաղաքացիական պատերազմի գործոններն, ցավոք առկա են մեզնում՝ համերաշխության մակարդակի շեղում, կապիտուլացում, օտարերկրյա ներխուժում։
Եթե հանկարծ, Ապարանում տուժողների հարազատները /լույս իջնի զոհվածների հոգիներին և ապաքինում վիրավորներին/ փորձեն գնալ հակաքայլերի, ապա մենք կապիտուլյանտների խմբակի կողմից Հայաստանի համար "նվեր" կստանանք "Եգիպտոսի 10 պատիժները"։ Սեփական իշխանությունը պահելու համար քաղաքացիական պատերազմը սրանց համար լիովին ընդունելի ու վերջին տեխնոլոգիական լուծումը կլինի՝ հայրենիքի մասնատման և բանակի գլխատման ֆոնին։
Այլևս պարզից էլ պարզ է, որ կապիտուլյանտները վերջնականորեն տապալել են պետական կառավարման գործառույթը և իշխանությունն օր ավել պահելու համար փորձում են գնալ կառավարելի քաոսի ճանապարհով։ Քաոս, որտեղ յուրաքանչյուր քաղաքացու կյանք և ճակատագիր կարող է մատաղ արվել հանուն սրանց իշխանավարման՝ առանց խտրականության։
Հասարակության մեջ ատելություն սերմանած, կովիդի զոհերի պատասխանատվությունն ուսներին, 5000֊ից ավելի երիտասարդների կյանք խլած իշխանության համար, նման գործելաոճը ընդդիմադիրների աճող զանգվածին հակադարձելու և տեռորի մթնոլորտ ստեղծելու պատեհ տարբերակ կարող է դիտարկվել։
Այնինչ, Հայաստանում, սոցիալական և ներքաղաքական ճգնաժամն ունի անուն և ազգանուն, զբաղեցնում է բարձրագույն պետական պաշտոն, ներկայացնում է քաղաքական թիմ և թյուրիմացաբար գտնվում է ՀՀ կառավարության շենքում։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում