Աղավնոն երբեք չի գնալու Փառուխի ճանապարհով, մենք դուրս չենք գալու մեր գյուղից․ Աղավնոյի գյուղապետը նոր մանրամասներ է ներկայացնում

Ներքաղաքական

Վերջին օրերին ակտիվ լուրեր են շրջանառվում, որ Լաչինին այլընտրանքային ճանապարհի գործարկումից հետո Աղավնոն մնում է ադրբեջանական տարածքում։ Կառուցվող ճանապարհը շրջանցում է Աղավնոն, եւ այն, ըստ էության, մեկուսանալու է։

Հիշեցնենք, որ այլընտրանքային ճանապարհի շինարարությունը նախատեսված է եռակողմ հայտարարությամբ։ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թ․ նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության 6-րդ կետում ասված է․ «Հայաստանի Հանրապետությունը մինչեւ 2020 թ․ նոյեմբերի 15-ը Ադրբեջանի Հանրապետությանն է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչեւ 2020 թ․ դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ եւ միեւնույն ժամանակ չի շոշափի ք. Շուշին, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ:
Կողմերի համաձայնությամբ՝ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով երթեւեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որը կապահովի Ստեփանակերտի եւ Հայաստանի միջեւ կապը՝ հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխմամբ։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երթեւեկության անվտանգությունը երկու ուղղություններով»։
Լաչինի այլընտրանքային ճանապարհը սկսվելու է Հայաստանի Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից, անցնելու է Լաչինի շրջանի Գայգի ավանով, Հին Շենի, Նոր Շենի, Աղավնոյի կողքով եւ լեռների միջով հասնելու է Ստեփանակերտ։ 

Վերոնշյալի շուրջ <<Իրավունքը>> զրուցել է Աղավնո համայնքի համայնքապետ Անդրանիկ Չաուշյանի հետ, ով փաստեց, որ ադրբեջանական կողմը ակտիվ աշխատանքներ է իրականացնում այլընտրանքային ճանապարհը օր առաջ շահագործման հանձնելու համար, բայց սրանով հանդերձ, գյուղապետի խոսքերով․

-Բնակիչները մարտական են տրամադրված, այստեղ կարեւորը իշխանության ասելիքն է։ Բնակչության համար շատ կարեւոր է Արցախի իշխանությունների թիկունքը, հիմա սպասում ենք հստակ հայտարարություններին։ Աղավնոն երբեք չի գնալու Փառուխի ճանապարհով, մենք դուրս չենք գալու մեր գյուղից, մենք մեր գյուղը լքելու մասին չենք էլ մտածում։ Ով էլ ինչ որոշի, մենք մնալու ենք մեր գյուղում, եթե պիտի գյուղում մեռնենք, ուրեմն թող գյուղում մեռնենք, բայց փախստական չենք դառնա, մենք ենք տերը մեր գյուղի, մեր հողերի։

-Արցախի իշխանությունների թիկունքը այսօր զգո՞ւմ են բնակիչները։

-Այո, այնպես չէ, որ մեզ անտեսել են, մեզանով մտահոգ չեն, պարզապես կարծում եմ, որ իրենք էլ դեռ բանակցությունների մեջ են, հասկանան՝ ոնց, ինչ։ Թե չէ մեր մոտ միշտ գալիս-գնում են իշխանություններից մարդիկ, առանձին պատգամավորներ, օրինակ Կարենը Հովհաննիսյանը, ինքն էլ իր մանդատի շրջանակներում է փորձում խնդիրները տեղ հասցնել։ Վստահ եմ, որ բոլորիս միասնական լինելու դեպքում Աղավնոն երբեք չի դառնա Ադրբեջանի մասնիկ։ Գիտեք, պատերազմից հետո էլ ասին՝ դուրս պիտի գան, բայց դուրս չեկանք, չէ՞։ Ով ուզում է լինի, չի կարա մեր գյուղը հանձնի, մենք հանձնվո՞ղ ենք, որ գյուղը հանձնեն։ Ազերին Երեւանն էլ է ուզում, է, հետո՞, մեր մեջ հայ չկա՞, որ պայքարենք, ասենք՝ հոպ, արա, դու ո՞վ ես, Բաքուն էլ մերն ա, հո ասելով, հո ստիպելո չի։ Ասում եմ՝ կմետնենք, բայց գյուղից դուրս չենք գա։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=229365&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ