Արցախը կկարողանա առանձնանալ Ադրբեջանից, եթե ենք կարողանանք գրավել Բաքուն, Ստամբուլը, Անկարան․Վիգեն Խաչատրյանը փակագծեր է բացում

Ներքաղաքական

Ադրբեջանի նախագահ Ալիևը Բաքվի գլոբալ Ֆորումի շրջանակում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների մասին՝ հայկական կողմից պահանջելով հրաժարվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի օրակարգից, ինչպես նաև բացել Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ միջանցքային տրամաբանությամբ: Հակառակ պարագայում վերջինս սպառնում է պատերազմի վտանգով, հիշեցնելով 44-օրյա պատերազմի արդյունքները։

Այս իրավիճակում ինչպե՞ս է հայկական կողմը պատկերացնում խաղաղության դարաշրջանի բացումը, այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք <<Քաղաքացիական պայմանագիր>> խմբակցության պատգամավոր ՎԻԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ, ով նկատեց․

-Մենք մեր հռչակած քաղաքականությունը հետեւողականորեն տանելու ենք առաջ եւ մեծ հաշվով որեւէ նոր բան չի ասել Ալիեւը։ Մենք ղեկավարվելու ենք մեր խնդիրներով, ոչ թե Ալիեւի տրամադրություններով։ Մենք բազմիցս ենք ասել, որ Ադրբեջանի տարածքային ինքնիշխանության մասին Հայաստանը երբեք չի խոսել, խոսքը գնում է Ղարաբաղի ժողովրդի իրավունքների մասին։ Մենք միշտ տարանջատել ենք Ղարաբաղի հարցը Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապելուց, բայց իհարկե, այդտեղ խրթին հարցեր կան; Եվ այս համատեքստում կարեւոր է, որ մեզ մոտկոնսուլիդացիա լինի եւ տուրք չտրվի Ալիեւի հայտարարություններին։ 

-Պարոն Խաչատրյան, Նիկոլ Փաշինյանն էլ ԱԺ-ում ասաց, որ սպասված խաղաղությունը երաշխավորված չէ։

-Իհարկե, որեւէ բան երաշխավորված չէ, ցանկացած արդյունքի հասնելու համար հետեւողական աշխատանք է անհրաժեշտ է։ 

-Պարոն Խաչատրյան, Ձեր գործընկեր, պատգամավոր Գագիկ Մելքոնյանը ասել է, որ եթե պատերազմի ընթացքում ՊՆ նախարարը լիներ Ձեր թիմից, այս ավարտը չր ունենա պատերազմը։ Դուք ե՞ւս այս տեսակետին եք։

-Ես կարծում եմ, որ այս պատերազմի արդյունքը կանխորոշվել էր քսան տարիների ընթացքում, ամեն ինչ արվեց, որպեսզի խուսափենք կանխորոշված վիճակից։ Բայց ժամանակը բավարար չէր նախապատրաստվելու այդ ծանրագույն պատերազմից, դա մի հոգու հարց չէր։ Այսինքն ով էլ լիներ մեծ հաշվով, ըստ ինձ, ունենալու ենք այս իրավիճակը։

-Պարոն Խաչատրյան, ինչո՞ւ իշխող թիմից եւ որեւէ մեկը չի ասում, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։

-Տեսեք, քանի որ նման հարցադրումը, ըստ էության, բացառում է երկխոսությունը։ Եթե մենք այս պահանջը դնենք ՌԴ-ի, Եվրոպայի մեր գործընկերների առջեւ, ապա նրանք միանշանակ կասեն, որ այդ տեսակետը չեն կիսում, կասեն՝ դե գնացեք Ինքներդ էլ Ադրբեջանի հետ որոշեք։ Այսինքն մենք կմնանք դեմ-դիմաց Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, մյուս բոլոր գործընկերները չեն խառնվի այդ հարցին։ Այսինքն այդ հարցադրումը ձեւ է, որպեսզի տապալվեն բանակցությունները, որի արդյունքները վերջնականորեն կանխորոշված չեն, բայց մենք պիտի փորձենք նման հարցերը լուծել փոխադարձ համաձայնությամբ։ Այսօր Արցախը կկարողանա առանձնանալ Ադրբեջանից, եթե ենք կարողանանք գրավել Բաքուն, Ստամբուլը, Անկարան, ինչը, բնականաբար, հասկանալի է չէ՞, որ խելագարություն է։ Երկրորդը, եթե Ադրբեջանին ուժով ստիպեն համաձայնել այդ հարցադրման հետ, որը մենք տեսնում ենք բացառված է։ Եվ, երրորդ, եթե Ադրբեջանը ինքը համաձայնի այդ հարցադրման հետ, ինչը ակնհայտ անհնար է։ Եվ ի վերջո, եթե լինի քաղաքական որոշակի ճնշում փոխհամաձայնության ձեւով խնդրին լուծում տալ։ Իրականը հենց վերջին տարբերակն է, փորձել ստեղծել կոնսուլիդացիա Արցախի եւ Հայաստանի շուրջ, պահանջելով այն լուծումը, որը կերաշխավորի Արցախի բնակչության հարատեւ ապրումը իրենց բնօրրանում։ 

Հիմա, այն մարդիկ, ովքեր կուրծք են ծեծում, թե հայտարարեք, որ Արցախը ՀՀ-ի անբաժանելի մասն է, իրենք պահանջում են, որ մենք մեկուսանանք աշխարհից։ Սա է խնդիրը, թե չէ հերոսություն չի հայտարարել նման բաներ, հա, եկեք բոլորս դուրս գանք հայտարարենք, որ Արցախը ՀՀ-ի անբաժանելի մաս է։ Ու, ինչ, ըստ Ձեզ ԱԴրբեջանը կասի, կներեք չէինք հասկանում, նոր հասկացանք։ Այսինքն մենք չենք կարող չէ՞ Արցախի հարցը ներկայացնել, որպես սեպարիստական շարժում Ադրբեջանի ներսում։ 

Ի վերջո ես ուզում եմ վստահ ասել, որ նրանք, ովքեր, որ պահանջում են, որ մենք նման հայտարարություններ անենք, նրանք ուզում են Արցախը հայաթափվի։ Մենք, ի տարբերություն իրենց, չենք ուզում Արցախի հայաթափումը, հակառակը, ուզում ենք երաշխավորել Արցախի հայկականությունը։ Այսինքն, եթե այդ մարդիկ, այդ խնդրի տակ հասկանում են հող, որը կոնֆլիկտ է եւ պատերազմ, մենք հասկանում ենք մարդկային իրավունք։ Թե չէ ընդհանուր առմամբ, նրանք վաղուց են խաչ քաշել Արցախի վրա, մի հոգի անգամ չավելացնելով Արցախում։ Նրանց համար Արցախը առիթ է հասնելու իշխանազավթման, որը ակնհայտորեն դատապարտված է անհաջողության։

-Պարոն Խաչատրյան,  Իշխան Սաղաթելյան, ասել է, որ օգոստոսի 2-ին վարչապետի թեկնածու են առաջադրելու։

-Դե հիմա, հո ես ամեն ցնդաբանության չեմ արձագանքելու։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում