Orion Summit 2022-ին միացել են էկոհամակարգային լուծումներով առաջնորդվող համաշխարհային ու հայաստանյան առաջատարները

Տնտեսություն

Եր­ևան, Հա­յաս­տան, - Եր­ևա­նում հու­նի­սի 22-ին կկա­յա­նա Orion Summit 2022-ը, ո­րի ա­ռանց­քա­յին ուղղ­վա­ծութ­յուն­նե­րից մեկն է­կո­հա­մա­կար­գա­յին լու­ծում­նե­րի ներ­կա­յա­ցումն է ու դրանց ներդր­ման խրա­խու­սու­մը հայ­կա­կան ըն­կե­րութ­յուն­նե­րում: Է­կո­հա­մա­կար­գա­յին լու­ծում­նե­րը հնա­րա­վո­րութ­յուն են ըն­ձե­ռում բիզ­նես­նե­րին և ֆի­զի­կա­կան ան­ձանց, ան­կախ ո­լոր­տից, ներ­կա­յա­նալ ծա­ռա­յութ­յուն­նե­րի ա­ռա­վել լայն շրջա­նա­կով:

Կար­ևո­րե­լով Orion Summit-ի դե­րը հա­յաս­տան­յան է­կո­հա­մա­կար­գե­րի ստեղծ­ման ու զար­գաց­ման գոր­ծում` Հա­յաս­տա­նի ա­ռա­ջա­տար ֆի­նան­սա­կան-տեխ­նո­լո­գիա­կան կա­ռույ­ցը` Ամերիաբանկը, որ­պես Platinium հո­վա­նա­վոր միա­նում է Orion Summit 2022-ին` հա­մա­տե­ղե­լու ջան­քե­րը թվա­յին է­կո­հա­մա­կար­գե­րի դերն ու նշա­նա­կութ­յու­նը ներ­կա­յաց­նե­լու հա­մար։  

Ա­մե­րիա­բան­կը Հա­յաս­տա­նի ֆի­նան­սա­կան շու­կա­յում միակն է, որ ներդ­րել է թվա­յին է­կո­հա­մա­կար­գե­րի և լու­ծում­նե­րի հա­մա­խումբ: Դ­րա­նով իսկ Ա­մե­րիան ա­ռա­ջի­նը Հա­յաս­տա­նում ա­պա­հո­վում է հա­ճա­խոր­դի ան­հա­տա­կան խնդրի ամ­բող­ջա­կան լուծ­մանն ուղղ­ված հար­մա­րա­վետ ու­ղի է­կո­հա­մա­կար­գե­րի` թվա­յին նպա­տա­կա­յին հար­թակ­նե­րի մի­ջո­ցով:

«Գ­նա­հա­տե­լով Orion Summit-ի դե­րը հա­յաս­տան­յան է­կո­հա­մա­կար­գե­րի ստեղծ­ման ու զար­գաց­ման գոր­ծում` մենք մեծ պատ­րաս­տա­կա­մութ­յամբ միա­ցել ենք Summit-ին` մեկ ան­գամ ևս խո­սե­լու այս ու­ղու կար­ևո­րութ­յան մա­սին և կիս­վե­լու թվա­յին է­կո­հա­մա­կար­գե­րի ու լու­ծում­նե­րի հա­մախմ­բի ստեղծ­ման մեր ար­դեն իսկ ան­ցած ճա­նա­պար­հով ու փոր­ձով: Օ­րիոնն ա­ջակ­ցում է ան­կախ ստար­տափ­նե­րի ա­ռաջ­խա­ղաց­մա­նը, իսկ մենք ստեղ­ծում ենք ստար­տա­փա­յին մի­ջա­վայր, հիմ­նում ենք ստար­տափ­ներ հենց ըն­կե­րութ­յան ներ­սում։ Եվ այժմ միա­վո­րում ենք մեր ու­ժե­րը Հա­յաս­տա­նի թվա­յին նե­րուժն արժ­ևո­րե­լու և­ այդ մա­սին բարձ­րա­ձայ­նե­լու հա­մար: Մաս­նակ­ցե­լով գա­գաթ­նա­ժո­ղո­վին` միա­ժա­մա­նակ ցան­կա­նում ենք ընդգ­ծել, որ անհ­րա­ժեշտ է փո­փո­խութ­յուն նաև մարդ­կանց մտա­ծե­լա­կեր­պի, աշ­խար­հա­յաց­քի և­ ըն­կե­րութ­յուն­նե­րի կոր­պո­րա­տիվ մշա­կույ­թի մեջ»,- նշել է Ա­մե­րիա­բան­կի Ի­նո­վա­ցիա­նե­րի և թ­վայ­նաց­ման գծով տնօ­րեն Արտ­յոմ Շամց­յա­նը:

Եր­ևա­նում կա­յա­նա­լիք գա­գաթ­նա­ժո­ղո­վին կմաս­նակ­ցեն նաև տեխ­նո­լո­գիա­կան, ֆի­նան­սա­կան և­ այլ ո­լորտ­նե­րի ըն­կե­րութ­յուն­ներ, բիզ­նե­սի և մի­ջազ­գա­յին ճա­նա­չում ու­նե­ցող ստար­տափ­նե­րի հիմ­նա­դիր­ներ, ներդ­րող­ներ, խորհր­դա­տու­ներ և փոր­ձա­ռու մաս­նա­գետ­ներ: Գա­գաթ­նա­ժո­ղո­վի այ­ցե­լու­նե­րը հնա­րա­վո­րութ­յուն կու­նե­նան լսե­լու բա­նա­խոս­նե­րի հա­մաշ­խար­հա­յին ա­ռա­ջա­տար ըն­կե­րութ­յուն­ներ Adobe-ից, SADA-ից, Embodied-ից, cognaize-ից, Scylla-ից, Grand Thornton-ից, Startup Lithuania-ից և­ այլն:

«Գա­գաթ­նա­ժո­ղո­վը կքննար­կի տեխ­նո­լո­գիա­կան բիզ­նես-աշ­խար­հի ա­մե­նաար­դիա­կան թե­մա­նե­րը, որոնք կար­ևոր են նաև հա­յաս­տան­յան ստար­տափ­նե­րի հա­մար: Orion Summit-ը գոր­ծարք­ներ կնքե­լու հար­թակ է դառ­նում: Սկ­սում ենք Եր­ևա­նից, մյուս տա­րի այն տե­ղի կու­նե­նա Ն­յու Յոր­քում, իսկ հա­ջորդ տա­րի՝ Ֆ­րանկ­ֆուր­տում: Ն­պա­տակն է հայ­կա­կան ծա­գում ու­նե­ցող ստար­տափ­նե­րին խո­շո­րա­գույն հա­մաշ­խար­հա­յին ըն­կե­րութ­յուն­նե­րի տե­սա­դաշ­տում հայտն­վե­լու, հա­մա­գոր­ծակ­ցե­լու հնա­րա­վո­րութ­յուն տալ»,- նշել է Orion Worldwide Innovations Armenia-ի հա­մա­հիմ­նա­դիր Դիա­նա Ար­զու­ման­յա­նը: 

Գա­գաթ­նա­ժո­ղո­վի գլխա­վոր բա­նա­խոսն է ներդ­րու­մա­յին բան­կե­րի և ֆի­նան­սա­կան խորհ­դատ­վութ­յան ո­լոր­տում ճա­նաչ­ված մաս­նա­գետ Մարկ Չեն­յա­նը: Մի­ջո­ցա­ռու­մը կբա­ցեն Orion Worldwide Innovations-ի հիմ­նա­դիր Էմ­մա Ա­ռա­քել­յա­նը, Orion Worldwide Innovations Armenia-ի հա­մա­հիմ­նա­դիր Դիա­նա Ար­զու­ման­յա­նը, ՀՀ բարձր տեխ­նո­լո­գիա­կան արդ­յու­նա­բե­րութ­յան նա­խա­րար Ռո­բերտ Խա­չատր­յա­նը: Բա­նա­խոս­նե­րին կմիա­նա նաև ՀՀ կենտ­րո­նա­կան բան­կի նա­խա­գահ Մար­տին Գալստ­յա­նը:

«Orion»-ի մա­սին

 «Օ­րիո­նը» (Orion Worldwide Innovations) ստար­տափ­նե­րի ա­ճի և փոխ­կա­պակց­ված է­կո­հա­մա­կար­գի զար­գաց­ման հան­գույց է, որն ա­ռա­ջար­կում է ծա­ռա­յութ­յուն­նե­րի ամ­բող­ջա­կան փա­թեթ: «Օ­րիո­նը» ներդ­րում­նե­րի են­թա­կա ըն­կե­րութ­յուն­նե­րի հա­մար ստեղ­ծում է ԱՄՆ մուտք գոր­ծե­լու հնա­րա­վո­րութ­յուն­ներ, բա­րե­լա­վում այդ ըն­կե­րութ­յուն­նե­րի՝ հա­ճա­խորդ­ներ ձեռք բե­րե­լու ռազ­մա­վա­րութ­յուն­նե­րը, օգ­նում մնալ մրցու­նակ և պաշտ­պա­նում ի­րենց նո­րա­րա­րութ­յուն­նե­րը։ «Օ­րիո­նը» հիմ­նադր­վել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ըն­կե­րութ­յու­նը գրա­սեն­յակ­ներ ու­նի Ն­յու Յոր­քում և Եր­ևա­նում, հա­մա­գոր­ծակ­ցում է աշ­խար­հի տար­բեր երկր­նե­րում գոր­ծող ըն­կե­րութ­յուն­նե­րի և ներդ­րող­նե­րի ցան­ցե­րի հետ։   

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկ ՓԲԸ-ն Հա­յաս­տա­նի խո­շո­րա­գույն ֆի­նան­սա­կան - տեխ­նո­լո­գիա­կան հաս­տա­տութ­յունն է և ՀՀ տնտե­սա­կան ո­լոր­տի ա­ռա­վել նշա­նա­կա­լի դե­րա­կա­տար­նե­րից մե­կը։ Ա­մե­րիա­բան­կը ներ­կա­յա­նում է էկո­հա­մա­կար­գե­րի և թ­վա­յին լու­ծում­նե­րի փա­թե­թով։ Այն հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս հա­ճա­խորդ­նե­րին բո­լոր հիմ­նա­կան ուղ­ղութ­յուն­նե­րով ստա­նալ ոչ միայն հար­մա­րա­վետ և հ­նա­րա­վո­րինս ա­րագ ֆի­նան­սա­վո­րում (ՓՄՁ վար­կա­վո­րում, ավ­տո­վարկ, հի­փո­թե­քա­յին վար­կեր, սպա­ռո­ղա­կան վար­կեր), այլև հաշ­վի բա­ցու­մից մինչև քար­տի տրա­մադ­րում և ֆի­նան­սա­վոր­ման հա­մար դի­մե­լու ամ­բողջ ու­ղին անց­նել Ա­մե­րիա է­կո­հա­մար­գե­րի առ­ցանց մի­ջա­վայ­րում:

Ա­մե­րիա­բանկն ա­ռաջ­նորդ­վում է հա­ճա­խոր­դա­մետ և բիզ­նե­սի պա­տաս­խա­նա­տու վար­ման քա­ղա­քա­կա­նութ­յամբ՝ թվա­յին ժա­մա­նա­կա­կից մի­ջա­վայ­րում ա­պա­հո­վե­լով սպա­սարկ­ման բարձր ո­րակ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում