Լեգենդար «Կուս» լարային քառյակը համերգով հանդես կգա Երևանում

Մշակութային

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նախաձեռնությամբ հունիսի 18-ին` ժամը 19։00-ի, գերմանական «Կուս» լարային քառյակը բացառիկ համերգային ծրագրով հանդես կգա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։

Քառյակը միջազգային հեղինակություն վայելող բազմաթիվ երաժիշտների կողմից համարվում է համաշխարհային բեմերի ամենահետաքրքիր երաժշտախմբերից մեկը։

Լեգենդար քառյակի երևանյան համերգին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի գլխավոր պրոդյուսեր Արմեն Մանասյանը տեղեկացրել է, որ «Կուս» քառյակի համերգային ծրագրերը միշտ առանձնանում են իրենց կոնցեպտուալ և բովանդակային խորությամբ, փոխկապակցվածությամբ։ Այդպիսին է նաև երևանյան համերգային ծրագիրը․ երեկոյի ընթացքում կհնչեն Յոզեֆ Հայդնի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Ֆրանց Շուբերտի, Լեոշ Յանաչեկի, Կոմիտասի, Բելա Բարտոկի, Դյորդ Կուրտագի ստեղծագործությունները։

Արմեն Մանասյանը նշել է, որ գերմանական «Կուս» լարային քառյակի երևանյան այցի շրջանակում, բացի համերգից, կիրականացվի մշակութային իրադարձությունների մի ամբողջ շարք, այդ թվում՝ երաժշտության խնդիրների շուրջ քննարկում «Կուս» քառյակի ջութակահարներ Յանա Կուսի և Օլիվեր Ուիլլեի հետ:

Այն տեղի կունենա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում հունիսի 17-ին՝ ժամը 19:00-ին: Բացի դրանից՝ կկայանան կամերային անսամբլի վարպետության դասեր: Իրականացվելու է միաժամանակ 4 վարպետության դաս, յուրաքանչյուրը՝ «Կուս» քառյակի անդամներից մեկի գլխավորությամբ։ Վարպետության դասերը կանցկացվեն հունիսի 19-ին։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը շնորհակալություն է հայտնել քառյակի երաժիշտներին՝ Հայաստան այցելելու առթիվ. «Վստահ եմ, որ համերգը լեփ-լեցուն դահլիճ կունենա, շատ լավ կընդունվի ունկնդրի կողմից։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գերակայություններից մեկը նմանօրինակ նախաձեռնություններին աջակցելն է»,- նշել է Սվետլանա Սահակյանը։

Քառյակի հիմնադիրներից Օլիվեր Ուիլլեն էլ շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար. «Երկրորդ անգամ ենք Հայաստան այցելում և շատ ուրախ ենք։ Համավարակի ընթացքում համերգներ և ճանապարհորդություններ չկային, իսկ հիմա արդեն հանդես ենք գալիս համերգներով: Այս համերգի ընթացքում նաև կներկայացնենք Կոմիտասի «Գարուն ա» ստեղծագործության մշակումը»:

Նշենք, որ «Կուս» քառյակը բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել իր ստեղծագործական գործունեության ընթացքում։ 2019 թվականին «Կուս»-ն այն բացառիկ քառյակներից էր, որին շնորհվել է Ստրադիվարիուսի կողմից ստեղծված «Պագանինի» քառյակի գործիքների ժամանակավոր օգտագործման իրավունքը։ Միլիոնավոր դոլարներ արժեցող գործիքակազմն օգտագործելու պատիվը շատ քչերին է ընձեռվում․ գործիքները դարերի պատմություն ունեն, յուրաքանչյուրն ունի իր անհատական անունը։

https://news.am/arm/news/707826.html

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում