«Մի արտիստ ասել էր` եթե չտաք ժողովրդականի կոչում, ինֆարկտ կխփի, դուրս էր եկել` ինֆարկտը խփել էր». Արա Խզմալյան

Մշակութային


ԿԳՄՍ նախարարությունը հանդես է եկել մի նախաձեռնությամբ, ըստ որի՝ չեղարկվում են արվեստի ու մշակույթի գործիչներին տրվող ժողովրդականի եւ վաստակավորի կոչումները: Նախագիծն արդեն դրված է e-draft հարթակում եւ ոմանց մոտ բուռն դժգոհությունների տեղիք է տվել: Նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ պետական պարգեւների և պատվավոր կոչումների մասին օրենքում։ Ժողովրդականի եւ վաստակավորի կոչումները նախատեսվում է հանել, բայց արվեստի եւ մշակույթի վաստակավոր գործիչ կոչումը մնում է: «Քանի որ կա գիտության վաստակավոր գործիչ, վաստակավոր մանկավարժ, վաստակավոր բժիշկ, եւ տարբեր ոլորտներում այս տիտղոսը չի չեղարկվում, այդ նկատառումից ելնելով, որ ոլորտը չհայտնվի մեկուսացյալ վիճակում, մենք թողել ենք արվեստի վաստակավոր գործչի կոչումը: Արվեստի վաստակավոր գործչի մեջ ամփոփվում է եւ ժողովրդական արտիստը, եւ վաստակավոր արտիստը, այսինքն` ամբողջ թատերահամերգային բլոկը եւ ժամանակակից արվեստը տեղավորվում է արվեստի վաստակավոր գործիչ ձեւակերպման մեջ»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Ապա հավելեց. «Ոչինչ մեր ոլորտն այնպես չի աղավաղում, չի շեղում մարդկանց իրենց բուն մասնագիտական խնդիրներից, որքան այս կոչումները, անառողջ մրցակցություն է սկսել ծավալվել; Դուք գիտեք, թե ինչ ապականված անցյալ ունեն պատվավոր կոչումները, դրանք ստեղծվել են ԽՍՀՄ տոտալիտար համակարգում, եւ նպատակն էր ձեւավորել հեղինակություններ, որոնց միջոցով էլ ապահովել քաղաքական ազդեցություն` իրականության հանդեպ: Որեւէ մեկը շատ պարզ բառապաշարով կարո՞ղ է ինձ բացատրել` ո”վ է տվել 10 հոգի փորձագետներին այն ժողովրդական մանդատը, որ նստեն աշխատասենյակում եւ մարդուն օժտեն ժողովրդականի կոչմամբ: Ինչպես որ ժողովրդականի կոչում հնարավոր չէ նշանակել, այնպես էլ հնարավոր չէ գեղարվեստական ղեկավար նշանակել, սրանք աբսուրդ են, նոնսենս: Գեղարվեստական ղեկավարն ինքն է իրեն հռչակում եւ դարձնում գեղարվեստական ղեկավար, եթե ունի այդ հեղինակությունն ու ճանաչումը, ժողովրդական արտիստը ինքն է իրեն հռչակում ժողովրդական, դա բնական կարգավիճակ է, եւ ոչ թե շնորհվում պետության կողմից»:

Փոխնախարարը նաեւ ասաց, որ կոչումների չեղարկումով բարձրացնում են շքանշանների արժեքը. «Կտրվեն շատ քիչ, բայց կտրվեն արժանավորներին»: Aravot.am-ը հետաքրքրվեց, թե այս պահին կոչումների քանի հայտ է ստացել ԿԳՄՍ նախարարությունը: «Եթե չեմ սխալվում՝ 150-ից ավելի հայտ ենք ստացել»: Նրա ձեւակերպմամբ. «Այս զառանցանքին, սովետական այս ռուդիմենտալ իրավիճակին պետք է վերջ տալ…Էլի եմ կրկնում` աննորմալ մի բան է, երբ մի քանի մասնագետներով նստում որոշում ենք, թե ով է ժողովրդական արտիստ…Ժողովրդականի ու վաստակավորի կոչումներից հրաժարվելով` մենք չենք ասում`եկեք հրաժարվենք մեր արվեստագետներին արժեւորելու ամբողջ համակարգից: Նման խնդիր չկա, ի վերջո, կա Մովսես Խորենացի մեդալ, ԿԳՄՍ ոսկե մեդալ, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար տարբեր աստիճանների շքանշաններ, Մեսրոպ Մաշտոց…Դրանք կան եւ կտրվեն արժանավորներին, բայց պետք է հանրությանը առողջացնել եւ դուրս բերել այս պարապ մրցակցությունից»: Նա առանց անուն նշելու մի դիպված հիշեց. «Ինձ մոտ մտել էր մի շատ հարգելի արտիստ, ասել էր` եթե չտաք ժողովրդականի կոչում, ինձ ինֆարկտ կխփի, եւ իսկապես դուրս էր եկել, ու ինֆարկտը խփել էր»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/06/17/1274906/

© 1998 - 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում