Շատ եմ սիրում և հարգում Հայաստանը. Մարկոս Պիզզելլի

Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Մարկոս Պիզզելլին մեծ հարգանքով է հիշում Հայաստանը:

«Շատ եմ սիրում և հարգում Հայաստանը: Հայաստանն ինձ համար շատ բան է արել: Իհարկե, կարոտում եմ Հայաստանը: Ափսոս համավարակի պատճառով երկար ժամանակ չէի եկել Հայաստան, հիմա ավելի հաճախ կգամ:  Հետևում եմ Հայաատանի հավաքականի խաղերին: Ուրախ եմ, որ թիմում շատ նոր անուններ կան: Վստահ եմ՝ հաջորդ տարի հավաքականն ավելի լավ կխաղա, քանի որ դեռ նոր է սկսում, մարզիչը ևս  նոր է: Պետք է համբերատար լինենք, արդյունքները կլինեն: Այսօրվա խաղը. հիանալի էր, կարոտել էի շատ: Ափսոս՝ արդեն մեծ մարդ եմ, այդքան էլ լավ չխաղացի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Պիզզելլին:

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայացավ Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլային լեգենդների հանդիպումը: Հայաստանի հավաքականում հանդիպմանը մասնակցեցին Գևորգ Կասպարովը, Ռոբերտ Արզումանյանը, Կառլեն Մկրտչյանը, Արթուր Եդիգարյանը, Մարկոս Պիզզելլին, Արթուր Սարկիսովը, Վահագն Մինասյանը, Վալերի Ալեքսանյանը, Արարատ Առաքելյանը, Լևոն Հայրապետյանը, Սամվել Մելքոնյանը և Էդգար Մանուչարյանը: Ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս եկան իրենց զավակների հետ:  Հանդիպման առաջին կեսը՝ որը տևեց 30 րոպե, ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0: Երկրորդ կեսում Հայաստանի հավաքականի կազմում գոլերը խփեցին Արթուր Սարկիսովը, Յուրա Մովսիսյանը, Մարկոս Պիզզելլին և Էդգար Մանուչարյանը: Վրաստանի հավաքականին հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը:  Հայաստան-Վրաստան՝ 4:1: 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին