Գնացել էի հաղթանակի եւ Հայաստանի դրոշը ծածանելու հստակ նպատակով. Արցախցի մարզիկը պրոֆեսիոնալ մենամարտերի միջազգային մրցաշարի հաղթող

Սպորտ

Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան օղակաձև պուրակում դիմավորել  են  Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում GFC-16  միջազգային պրոֆեսիոնալ մենամարտերի կազմակերպության կողմից կազմակերպված մրցաշարի հաղթող, Հայաստանը ներկայացնող արցախցի մարզիկ Թաթուլ  Ավագյանին և մարզիչ Գարեգին Աղաբալյանին:

Խառը մենամարտի նրբությունների, հաջողության գրավականի, հայկական դրոշը ծածանելու զգացողության եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ զրուցել ենք Հայաստանի դրոշը Վրաստանում ծածանած արցախցի մարզիկ ԹԱԹՈՒԼ ԱՎԱԳՅԱՆԻ հետ:

Нет описания.

Нет описания.

-Թաթուլ, կպատմե՞ս, թե ինչ մրցում էր եւ ինչպես կարողացար հաղթանակ գրանցել:

-Նախ ասեմ, որ խառը մենամարտեր սպորտաձեւով զբաղվում եմ արդեն յոթ տարի: Մենամարտին մասնակցում էին աշխարհի ութ պետություններ: Մրցակիցս Վրաստանի ներակայացուցիչն էր: Առաջին ռաունդում ունեցա բացթողումներ, որովհետև մրցակիցս լավ էր պատրաստվել: Երկրորդ ռաունդում արդեն կարողացա ուղղել սխալներս: Մարզչական կազմի հետ միասին կարողացանք գործել այլ մարտավարությամբ և հասնել ցանկալի արդյունքի: Հայաստանից ներկայացված էինք երեք հոգով, երկուսիս հաջողվեց հաղթանակ գրանցել: Հատկանշականն այն էր, որ ի սկզբանե ինձ էին որպես ֆավորիտ տեսնում եւ, փաստորեն ո՛չ ինձ, ո՛չ ինձ հավատացողներին հուսախաբ չարեցի:

Ուզում եմ հատուկ ընդգծել, որ իմ հաղթանակի գրավականը իմ ընկեր, իմ մարզիչ, պրոֆեսիոնալ մարզիկ Գարեգին Աղաբալյանն Է, առանց որի ես չէի հասնի այն ամենին ինչին հասել եմ այս սպորտաձեւում:

-Թաթուլ, կայի՞ն մասնակիցներ Ադրբեջանից, Թուրքիայից:

-Այո, մասնակցում էին ինչպես Ադրբեջանից, այնպես էլ Թուրքիայից: Բայց նրանց հետ որեւէ շփում չեմ ունեցել բնականաբար: Հաղթանակից հետո նկատելի էր նրանց եւ առհասարակ մասնակիցների վերաբերմունքը իմ հանդեպ, ինչը բնական էր ինձ համար:

Ես գնացել էի հաղթանակի հետեւից, անգամ մտքիս ծայրով չի անցել պարտվելու միտքը:

Нет описания.

-Թաթուլ, կպատմե՞ս խառը մարտեր սպորտաձեւի մասին:

-Խառը մենամարտերը (MMA) աշխարհում շատ տարածված, ամեն օր զարգացող սպորտաձեւ է, կա եւ սիրողական եւ պրոֆեսիոնալ: Ես սիրողականից կամաց-կամաց անցում կատարեցի պրոֆեսիոնալի եւ սա արդեն իմ չորրորդ պրոֆեսիոնալ մենամարտերի հաղթանակն է: Հաղթանակս նվիրել եմ Հայաստան խարհին, որի անքակտելի մասնիկն է նաեւ Արցախ աշխարհը: Որտեղ ես ծնվել ու ապրում եմ:

Լուսանկարները մեզ է տրամադրել հաղթանակած մարզիկը:

Нет описания.

Վերջին լուսանկարում Թաթուլն է իր մարզիչի` մարզիչ Գարեգին Աղաբալյանի հետ: 

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

 

https://iravunk.com/sim/?p=229039&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ