Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ. պաշտպանները վերաքննիչ բողոք կներկայացնեն
Իրավական
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահութամբ դատավոր Մարտին Արզումանյանի, այսօր՝ հունիսի 13-ին, Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանին կալանքի տակ թողնելու որոշում կայացրեց։ Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեց Ասլանյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը։
Վերջինս նշեց, որ իրենք վերաքննիչ բողոք կներկայացնեն։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Վանաձորում անցկացվեցին ընտրություններ, մասնակցում էր 9 քաղաքական ուժ, որոնցից հինգն էին անցել Վանաձորու ավագանու կազմ՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինք (15 մանդատ), «Քաղաքացիական պայմանագիրը» (9 մանդատ), «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունը (5 մանդատ), «Ապրելու երկիր» (2 մանդատ) եւ «Հայրենիք» (2 մանդատ) կուսակցությունները։