Հայկական քոչարին՝ Ռուսաստանի օրվան նվիրված համերգին

Տեսանյութեր

Հունիսի 12-ը Ռուսաստանի օրն էր: Տոնի կապակցությամբ ռուսաստանյան քաղաքներից մեկում կազմակերպված  համերգին իրենց մասնակցությամբ հանդես եկավ «Անուշ» ազգային պարային համույթը՝ հայկական ժողովրդական պարով՝ քոչարիով, որին ներկա  էր նաեւ «Իրավունքը»: Այս առիթով զրուցեցինք համույթի ղեկավար ԱՆՈՒՇ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

ՌԴ տոնի կապակցությամբ համերգով հանդես եկան Ձեր սաները: Երբվանի՞ց է գործում խումբը:

– «Անուշ» պարային համույթը գործում է շուրջ վեց տարի եւ հիմա արդեն ընդլայնել է իր գործունեությունը: Աշխատում ենք երեք տեղ եւ մասնակցում այն բոլոր միջոցառումներին, որտեղ հրավերներ ենք ստանում:

Ձեր խմբում շա՞տ  երեխաներ կան:

– Մոտ քառասուն աշակերտ ունենք:

Ռուս ազգի ներկայացուցիչ կա՞ Ձեր համույթում:

– Այս պահին չկա, բայց մեկ տարի առաջ եղել են ռուս սաներ, որոնք շատ գեղեցիկ են հանդես եկել համերգներին:

Մայիսի 9-ին էլ Դուք հանդես եկաք եւ ներկայացրիք մեր հայկական մշակույթը...

– Այո, ներկայացրինք երեք պար, որտեղ շատ գեղեցիկ կերպով ցույց ենք տվել, թե հայերը ինչ գործունեություն, ներդրում են ունեցել մայիսի 9-ի հետ կապված:

Առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք:

– Հունիսի 5-ին՝ Լոբնյա քաղաքում, անցկացրինք մեծ համերգ, որին հրավիրված էր ազգային երգիչ Ռուբեն Սասունցին: Այս պահին փորձում ենք մի փոքր հանգստանալ:

Սա նաեւ կամուրջ է հայ եւ ռուս բարեկամության: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում մեր երկու երկրների մշակութային կապին ու բարեկամությանը:

– Շատ լավ եւ մեր ելույթներով փորձում ենք ամրապնդել այդ ամուր կապը: Ամեն տեղը հայերն աչքի են ընկնում իրենց աշխատասիրությամբ ու ազգապահպանությամբ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում