Ինքնամեկուսացում, հիգենիայի անտեսում, անքնություն, ցնորքին բնորոշ զգացում․ Հոգեբույժը՝ հոգեկան առողջության խաթարման առաջին ազդակների մասին

Առողջապահական

<<Հոգեկան առողջությունն ազդում է  ուտելու սովորությունների, ֆիզիկական գործունեության մակարդակի, նյութերի օգտագործման վարքագծի և այն բանի վրա, թե ինչպես ենք մենք մտածում, զգում և հաղթահարում դժվար իրավիճակները:  Անձի հոգեկան առողջությունը նույնքան կարևոր է, որքան նրա ֆիզիկական առողջությունը, իսկ հոգեկան առողջության պայմանները նույնքան իրական են, որքան ֆիզիկական հիվանդությունները>>,- անդրադառնալով հոգեկան առողջության կարեւորությանը մեզ հետ զրույցում ասաց «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-հոգեբույժ ԿԱՐԵՆ ԱՍԼԱՆՅԱՆԸ, ապա անդրադառնալով հոգեկան հիվանդությունների աշխարհագրությանը եւ տարեց-տարի նկատվող տենդենցներին մասնագետը նկատում է․

-2016թ․-ից առ այսօր հոգեկան խնդիրների աճ է նկատվում առհասարակ տարածաշրջանում, ինչի վրա մեծապես ազդել են պատերազմական տագնապները, Քովիդը եւ այլ սթրեսային ապրումները։ Դէ էլ չեմ խոսում ժառանգական ֆակտորով պայմանավորված հոգեկան խնդիրների մասին։ Ժառանգական ֆակտորով պայմանավորված հոգեկան հիվանդությունները ի հայտ են գալիս մինչեւ 30 տարեկան հասակը՝ հնարավոր է նոպայաձեւ ընթացք, հնարավոր է դանդաղ ընթացք։ Ունենք նաեւ սիտուացիոն դեպքեր։

-Բժիշկ, իսկ սեռային առումով ի՞նչ պատկեր ունենք։

-Ընդհանուր առմամբ կարող ենք արձանագրել, որ կանանց մոտ ավելի շատ են նկատվում հոգեկան առողջության խաթարման պաթոլոգիաները։

-Ի՞նչ տարիքի են Ձեր ամենափոքր եւ ամենամեծ տարիքով պացիենտները։

-Հաշվի առնելով, որ մենք հիմնականում աշխատում ենք մեծահասակների հետ, ապա հիմնական պացինենտների տարիքային շեմը 18-ից մինչեւ խորը ծերունական տարիքի են։

-Բժիշկ, կառանձնացնե՞ք երեք, այսպես ասած, ազդանշաններ, որոնք ահազանգում են, որ մենք գործ ունենք կամ առաջիկայում կարող ենք գործ ունենալ հեգեկան առողջության պաթոլոգիաների հետ։

-Առաջին հերթին ինքնամեկուսացման ձգտումն է, հաճախ ակտիվ կենցաղով, առօրյայով ապրող մարդը դառնում է ինքնամփոփ, լռակյաց, երկրորդը՝ հիգենիայի անտեսում, անքնություն, թույլ՝ ցնորքին բնորոշ զգացողություններ։ Երեմն հիվանդությունները այնպես են արտահայտվում, որ հիվանդը իրեն հիվանդ չի համարում եւ ահա այստեղ է, որ պահանջվում է հարազատների օգնությունը: Հոգեկան հիվանդության վաղ հայտնաբերումը և բուժումը կարևոր նշանակություն ունեն՝ թույլ չտալու հոգեկան խանգարումների թվաքանակի աճը մինչև ճգնաժամային կետին հասնելը։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)