ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

(Կարդա՛լ բջջային տարբերակը)

Ընդդիմադիր պատգամավորներ Աննա Մկրտչյանի, Ասպրամ Կրպեյանի և Քրիստինե Վարդանյանի կողմից առողջաքանդության նախարար Անահիտ Ավանեսյանին այցելելն ու խայտառակ անելը մի զարմանալի հիսթերիայի մեջ է գցել ՔՊ-ականներին: Դե հասկանալի է` «անսխալական վոժդ» Նիկոլը փաստորեն նրանց էլ խաբեց, որ անհասանելի կլինեն հանրային զայրույթի համար, բայց չկարողացավ: Եվ ահա ՆԻԿՈԼԻ ՍՏՅՈՊԻԿԻ թեթեւ ձեռքով  նիկոլականները եւ Նիկոլին սպասարկող ժեխնյուզերը տեղեկություններ սկսեցին տարածել, թե դաշնակցական պատգամավոր Քրիստինե Մարտինի Վարդանյանը պատգամավոր Աղվան Վարդանյանի դուստրն է... Ստյոպիկը, ենթադրաբար, զլացել էր Google-ում փնտրել եւ տեսնել, որ Քրիստինեի հոր անունը Մարտին է եւ նա չի կարող Աղվանի դուստրը լինել ու մի սրտաճմլիկ գրառում է արել... Դե ինչ, զարմանալով հանդերձ, մենք էլ կասկածի տակ դնենք, որ կան առանձին Ստյոպա եւ Սեդա Սաֆարյաններ եւ համարենք, որ դրանք նույն ա՞նձն են, քանի որ միասին նրանց կարծես թե տեսնող չի եղել: Ծիծաղելի եք, նիկոլական տղաներ և աղջիկներ:

Սակայն մի պահ տեղափոխվենք Լոս Անջելես, ուր տեղի համայնքը կոշտ մերժեց ե՛ւ Զարեհ Սինանյանին, ե՛ւ նրա «գործատու» Նիկոլին: Եվ ճակատագրի զարմանալի հեգնանքով հայերի քվեներով ժամանակին Գլենդեյլի քաղաքապետ ընտրված Սինանյանը հենց Գլենդեյլի մուտքի մոտ տեսնում է հսկայական պաստառը, որը տեղեկացնում է, որ Սինանյանը դավաճան է: Դրանով փաստվում է նաեւ այն, որ նիկոլականն ավելի ամոթ բան է, քան ԼԳԲՏ պաշտպանը: Ինչեւէ, դա օրինաչափ է, սակայն զարմանալիորեն շատ ագրեսիվ ձեւով Սինանյանի պաշտպանությանը լծվեց ՍԵՐԺ ԹԱՆԿՅԱՆԸ, Հայաստանի հականիկոլական շարժմանը եւ Լոս Անջելեսում բողոքի գործողությունների կազմակերպիչներին պիտակելով «նախկին հանցագործ ռեժիմի» սպասարկուներ: Զարմանալիորն Թանկյանն այնքան ցածրացավ, որ հընթացս սեռական հայհոյանք տվեց մի հայուհու, ով նշել էր, որ եթե Թանկյանը պաշտպանում է դավաճաններին, ապա ինքն էլ է դավաճան: Դե արի ու մի ասա, ա՛յ իծամորուք, դու ո՞վ դառար, որ այդպես վերաբերվես հայ աղջկան: Չնայած պարզ է, թե ով դառավ, զի գործում է զարմանալի օրինաչափություն. եթե մեկին կապում ես ավանակի հետ, սովորում է կա՛մ կծել, կա՛մ աքացի տալ, իսկ նիկոլականների հետ «կապվածը» անխուսափելիորեն ընդօրինակում է նրանց անասնական բաները: Դե ինչ, զարմանալով հանդերձ, հուսանք, որ Թանկյանն այլեւս իր պիղծ ոտքը չի դնի հայոց հող:

Իսկ տխրահռչակ օլիգարխ ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԸ հայտարարել է, թե կարծում է, որ հասարակության համար իրենք շատ լավ իշխանություն են. հասարակությանը տվել են ինքնակազմակերպվելու հնարավորություն, ուղղակի միջամտություն չկա, չկա իրենց հատուկ ծառայությունների կողմից վիրաբուժական միջամտություն, քաղաքական պրովոկացիաներ չեն ստեղծվում` հակառակորդներին բանտերը լցնելով դժգոհությունները մեղմելու, եւ այլն: Ու մինչ զարմանքից քար կտրած փնտրում էինք թաշկինակը, որպեսզի սրբեինք երջանկության արցունքները մեր` Գուգոյի հրեշտակի թեւերը տեսած աչքերից, նա մեզ զարմացրեց նոր գյուտով:  Գուգոն պատերազմի բռնկումը պայմանավորել է ոչ թե իրենց վարած անասնագույն քաղաքականութամբ, այլ կորոնավիրուսով ու ամերիկյան ընտրություններով: Խեղծ կորոնավիրուս եւ խեղծ Թրամփ, պարզվում է ` դուք եք մեղավորը, այլ ոչ թե կապիտուլյանտը:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

https://iravunk.com/sim/?p=228758&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը