Գերմանական ակումբը հետաքրքրված է Ադամյանի ծառայություններով
Սպորտ
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանի ծառայություններով հետաքրքրված է Բունդեսլիգայի նորեկ «Վերդերը», այս մասին հայտնում է Bild-ը։
Ադամյանը այս մրցաշրջանի երկրորդ կեսն անցկացրեց Բելգիայի առաջնությունում հանդես եկող «Բրյուգեում», սակայն նրա տրանսֆերային իրավունքները պատկանում են գերմանական «Հոֆենհայմին», եւ այս պահին հայ ֆուտբոլիստը վերադարձել է գերմանական ակումբ, ուստի հնարավոր է փոխի ակումբային գրանցումը։

