Սին, խուճապ առաջացնող տեղեկություններով՝ չձեւանալ «հայրենասիրության էտալոն»․ ԱՀ պատգամավորի խորհուրդը ԱԺԲ-ին

Հանդիպում

Քիչ առաջ Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայությունը տարածել է խուճապ առաջացնող սին  հայտարություն, որում մասնավորապես ասվում է․

«Տեղեկություններ կան, որ օրերս Ստեփանակերտից բարձրաստիճան պաշտոնյա է այցելել Արցախի Քաշաթաղի շրջանի Աղավնո համայնք և համոզել Աղավնոյի բնակիչներին, որ ընտանիքներով հեռանան գյուղից: Վերոնշյալ պաշտոնյան հայտարարել է նաև, որ «այսպես, թե այնպես գյուղը դատարկվելու է, քանի որ Ադրբեջանը շուտով կշահագործի Աղավնոյին կից ճանապարհը»:

Վերոնշյալը ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության  պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը «Իրավունքի» հետ զրույցում որակեց բացարձակ ապատեղեկատվություն, որն ունի հստակ նպատակ՝ խուճապ առաջացնել Արցախի Աղավնո համայնքի եւ հարակից բնակիչների շրջանում։ Մասնավորապես պատգամավորը փաստում է․

284103213_412572850910239_2982861471472560964_n

-Իսկապես տեղի է ունեցել Արցախի բարձաստիճան պաշտոնյանների այցելություն Աղավնո համայնք, ընդ որում այդպիսի այցելությունները կրում են պարբերական բնույթ, ինչը պայմանավորված է Ադրբեջանի կողմից կառուցվող նոր ճանապարհի խնդիրներով։  Մասնավորապես,  այցելությունները կապված են ազգաբնակչության անվտանգության պահպանման հարցերի եւ Աղավնո գյուղի պահպանման հետ։

Վստահեցնում եմ, որ վերը նշված քննարկման ժամանակ հարց է բարձրացվել այն մասին, թե ինչպես եւ ինչ եղանակներով ենք կարողանալու պահել գյուղը, որպեսզի շրջանցենք հնարավոր շրջափակման վտանգը։

Պատգամավորը նկատում է նաեւ․

-ԱԺԲ ակտիվիստներին խորհուրդ եմ տալիս քիչ խոսել եւ քիչ լարվածություն առաջացնել ռուս խաղաղապահների գործունեության հետ կապված ազգաբնակչության մոտ։ Իսկ հնարավորությունների դեպքում առաջարկել այլ՝ ավելի օպտիմալ լուծման եղանակներ, իրենց չձեւացնելով հայրենասիրության էտալոն։

Ամփոփելով խոսքը մեր զրուցակիցը արձանագրում է․

-Ինքս քաշաթաղցի եմ, եւ ինձ համար Քաշաթաղի յուրաքանչյուր քար, այն ինչ մնացել է չարաբաստիկ նոյեմբերի 9-ի համաձայնագրից հետո,  կյանքի չափ թանկ է։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=228651&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ