Անհրաժեշտ է բանակցային օրակարգ ներմուծել և հիմնավորել իրավական, պատմական, քաղաքական փաստարկները. ԱՀ պատգամավորը Արցախի փրկության մասին

Հանդիպում

Այսօր յուրաքանչյուրը Արցախը փրկելու, այն հայկական պահելու ծրագրեր է ներկայացնում։ Որն՞ է արցախցիների` Արցախը փրկելու հստակ դիրորոշումը այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ԱՀ ԱԺ պատգամավոր ՍԵՎԱԿ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՑ:

-Պարոն Աղաջանյան, որն՞ է Ձեր, որպես Արցախցի, ապա նաև պատգամավոր Արցախի փրկության Արցախի հստակ դիրքորոշումը:

 -Այո՛, ճիշտ եք, այսօր բազմաթիվ ծրագրեր են ներկայացվում Արցախը փրկելու և հայկական պահելու համար, իսկ յուրաքանչուրը՝ շեշտելով, եթե նկատի ունեք քաղաքական ուժերին, ապա պետք է բոլոր ներկայացված ծրագրերը համադրել, քննարկել և արդյունքում ստանալ հստակ ճանապարհային քարտեզ ու առաջնորդվել դրանով, իսկ դրան հասնելու համար անհրաժեշտ է բոլոր քաղաքական ուժերի կոնսոլիդացիա՝ գոնե այդ նպատակով:

Ինչ վերաբերում է իմ դիրքորոշմանը, ապա կասեմ հետևյալը՝ որպես Արցախցի՝ ապրել Արցախում և պայքարել այն պաշտպանելու համար, իսկ որպես պատգամավոր՝ 1-ին հերթին ունենալ հզոր բանակ,  իսկ 2-րդ հերթին վարել ճիշտ արտաքին քաղաքականություն, այսինքն Ադրբեջանի հանրապետության կողմից պարտադրված Հայաստանի հանրապետության և Արցախի հանրապետության նոր դրությամբ, բանակցային կետի զրոյացմամբ, իրավիճակը մեզ համար նոր հնարավորություններ է բացել: Ըստ այդմ անհրաժեշտ է բանակցային օրակարգ ներմուծել և հիմնավորել իրավական, պատմական, քաղաքական փաստարկներ, որոնք ինչ-ինչ պատճառներով անտեսվել և ամբողջությամբ չեն օգտագործվել հայկական դիվանագիտության կողմից:

-Պարոն Աղաջանյան, թշնամին ակտիվ աշխատանքներ է իրականացնում Աղավնոյի շրջակայքում, ինչը, բնականաբար, ունի հեռահար նպատակներ։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում այստեղ և ինչպես է Արցախը դիմագրավում օրեցօր մեծացող Ալիևի ախորժակներին:

-Եթե նկատի ունեք ճանապարհաշինության աշխատանքներին, ապա ցավոք սրտի դա բխում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից (6-րդ կետ), որտեղ նշվում է, որ ԼՂՀ և ՀՀ-ի միջև կապն ապահովելու համար առաջիկա 3 տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Ինչ վերաբերում է վտանգներին, ապա այն սպասելի է ոչ միայն Լաչինի միջանցքով, այլ սահմանի ողջ երկայնքով, որին դիմակայելու համար արդեն նշել եմ առաջին հարցի պատասխանում:

-Ակնհայտ է, որ այսօր փաստացի Արցախի անվտանգության թիվ մեկ երաշխավորը ՌԴ-ն է, ինչպե՞ս եք տեսնում պայմանագրով նախատեսված ժամկետների լրանալուց հետո Արցախի անվտանգությունը, երբ ՌԴ խաղապահները դուրս գան:

-Այո՝, համաձայն եռակողմ հայտարարության՝ ՌԴ-ի զինված ուժերն են փաստացի հանդիսանում թիվ 1 անվտանգության երաշխավորը, բայց մենք համոզված ենք, որ Հայաստանի հանրապետությունը իր ամբողջ քաղաքական, տնտեսական և արդյունաբերական հնարավորություններով կանգնած է ու համոզված եմ կանգնած է լինելու Արցախի հանրապետության թիկունքում՝ հանդիսանալով ԱՀ ժողովրդի անվտանգության երաշխավորը:

Ինչ վերաբերում է ՌԴ խաղաղապահների դուրս գալուց հետո ԱՀ անվտանգությանը, ապա Արցախի պաշտպանությունը և անվտանգությունը տեսնում եմ միայն ու միայն հզոր, պատրաստված բանակ ունենալով: Այլ կերպ չեմ պատկերացնում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=228630&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ