ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ
Ընկեր Փանջունի
(Կարդա՛լ բջջային տարբերակը)
ԱՎԵՏԱՐԱՆ՝ ԸՍՏ ՍՈՐՈՍԻ
– Իրականում Հուդան Քրիստոսին չի մատնել, այլ ընդամենը դոկտոր Նազըմի ֆոնդից դրամաշնորհ է ստացել:
* * *
НА ХАЛЯВУ
Ըստ հոգեվերլուծաբանների` Գինու փառատոնին մասնակցած եւ Նիկոլի հետ նկարված մասսան հիմնականում առաջնորդվում է՝ «Մուֆթա դագաղ լինի, կես մետր էլ կարճ» սկզբունքով:
* * *
ԻՇԽԱՆԻ ԵՐԳԸ
– Ճամփա տըվեք, առաջ գամ,
Տոտիկ, տոտիկ,
ՔՊ-ականներին սյունյաց ողջույն տամ,
Տոտիկ, տոտիկ:
* * *
ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ԿՈՉԸ ԴԱՉԵՔԻ ՄՈՏԻՑ
– Никол, выходи, подлый трус!
– Ребята, давайте жить дружно.
* * *
ՌԵՏՐՈ
– Կառավարության ամառանոցները
Պիտ դառնան արյան ծով,
Ամեն կողմից ցուցարարներ
Կհավաքվեն շուտով...
* * *
ԵՐԿՈՒ ՎԱԽԸ ՄԻ ՄԱՀ Է
ԵՄ-ից հայտնում են, որ իրենց դեսպանը ոստիկանության կողմից ցուցարարներին ծեծելիս դուրս չի եկել, քանի որ վախեցել է, որ իրեն էլ կծեծեն:
* * *
01-99
– Լյա՞րդդ ոնց ա, լյարդդ…
* * *
ՀԻՆ ԱՍՈՒՅԹԸ` ՆՈՐՈՎԻ
(ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀՐԱՊԱՐԱԿԸ ՎՐԱՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՆԻԿՈԼԻ ՑԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Փափուկ կյանքը կոշտացնում է քոչվորի հոգին:
* * *
ԴԱՍԱԿԱՆ
(ԲՈՐԻՍ ՋՈՆՍՈՆԻՆ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ՉՀԱՅՏՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Эх Борис, Борис...
* * *
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՑԱՏՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆԻՑ
Բաշինիկոլուկ - Սադիստական հակումներով ոստիկան:
https://iravunk.com/sim/?p=228621&l=am/