ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

(Կարդա՛լ բջջային տարբերակը)

Տխրահռչակ «դոկտոր մահ» ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ կրկին աչքի է ընկել զարմանալի բամբասանքով: Առողջապահական համակարգն ավերած սույն առանձնյակը, ընկնելով երկնագույն երազների գիրկը, եզրահանգել է, թե ընդդիմության պայքարի շարունակականության պատճառը սեփական դեմքն ինչ-որ կերպ փրկելն է. «գոյություն չունեցող» ընդդիմությունն իբր ընկել է իր իսկ լարած թակարդի մեջ: Իրականում օրերս կառավարական ամառանոցի շուրջը կատարվածը փաստում է տրամագծորեն հակառակի մասին. ընդդիմության պայքարը չի նահանջում, ցույցերի մասնակիցները չափազանց սկզբունքային են տրամադրված, գաղափարազրկվում է խունտան` չկարողանալով արդարացնել իրենց գոյությունը կառավարական առանձնատներում: Բայց Թորոսյան Արսենի բլթոցների պատճառները, իհարկե, հասկանալի են. սրանք առնվազն ներկա փուլում վայելում են ԱՄՆ եւ ԵՄ խոնարհվող դեսպանուհիների առերես աջակցությունը, ինչը թույլ է տալիս անել այն, ինչը մեկ այլ իրավիճակում հաստատ չէին մարսի: Իսկ հիմա դեռ ոչ մի պետական պաշտոնյա, ոչ մի ուժային կառույցի ղեկավար, կարճ ասած` ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, խաղաղ ցուցարարների վրա հատուկ միջոցների կիրառման համար: Եվ մինչեւ 2018 թվականը ժողովրդավարության համար դոշ ծեծողները բերանները ջուր առած լուռ հետեւում են, թե ինչպես է բռնաբարվում իրենց սիրած դեմոկրատիա բառը իր բոլոր երանգներով: Չէ՞ որ ցուցարարների ջարդը տեղի է ունեցել ԵՄ դեսպանատան հարեւանությամբ: Բայց իր դերն է խաղում նաեւ վախը` սրանք գիտեն, որ նստելու են...

Փաստաբան ԱՄՐԱՄ ՄԱԿԻՆՅԱՆՆ էլ հերթական անգամ փաստեց, որ ապօրինաբար կալանավորված Հայկ Սարգսյանի դեմ իրավապահ կոչեցյալները ոչ մի ապացույց չունեն. «Հարգելի իրավապահներ, ո՞ւր են խոստացված տեսանյութերըչորս օր է «քնել չկա ռեժիմով» ամբողջ ռեսուրսով փնտրում եք, չկա՞վա՜յ, բա ի՞նչ եք անելու, բա չեղած բանը ո՞նց եք գտնելու, լավ բան չեղավ, ո՞վ քաշեցբա ո՞նց եք տակից դուրս գալու, արդեն ուզում եք հիշել չէ՞, թե ով առաջինն առաջարկեց Հայկին բռնել, թե՞ առաջարկ չէր, հրահանգ էրճիշտ եք անում, էդ մասը հիշողության մեջ թարմ պահեք, առաջին պատմողի նկատմամբ խրախուսական նորմ է կիրառվելուՄի խորհուրդ էլ ու այսօր վերջ. մատնիչների քանակն ավելացնելու կարիք չկա, անորակ են, թե ինչու` հարցրեք պարոն Ջհանգիրյանին»: Դե ինչ ասես, սրանք դեռ, ժողովրդի լեզվով ասած, «տաք» են, դեռ զարմանալիորեն չեն ըմբռնել, թե ինչպես են բավականին մոտ ապագայում իրենք «երգելու» քննիչների աշխատասենյակներում:

Գինին շառ է, շառ... Գինու փառատոնին ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ եկել էր այնպիսի թիկնազորով, որ երեւի թե այդտեղ ներկա մարդկանցից շատ էին: Իսկ ՀՀԿ-ական Արթուր Թովմասյանի փաստարկմամբ. «Սարյան փողոցում կապիտուլյանտ նիկոլի հետ նկարվել են. 1. տեղի ազգուրած անհայրենիքները, 2. պետական մարմիններում աշխատողները (բերովի), 3. Ռուսաստանի Դաշնությունից թռած լիբերաստ նավալնիստները, 4. Ուկրաինայից թռած լիբերաստ դասալիքները»: Մենք կավելացնենք նաեւ` հատուկենտ իրանցի եւ հնդիկ տուրիստները: Սակայն զարմանալիորեն Նիկոլից հետ չեն ընկնում նրա երկրպագուները: Նրանցից մեկը Ֆեյսբուքում գրել է. «Երկար մտածեցի` գրել-չգրել, բայց որոշեցի գրել: Մեր առաջնորդին կերանք»: Խոսքը ոչ թե Նիկոլի մարմնի մասին է` չնայած ֆանատները մի օր էլ դրան կհասնեն, այլ կապիտուլյանտի պատկերով տորթի... Այսինքն, զարմանալիորեն ստացվում է, որ Նիկոլը ոչ թե փախել է, այլ` կերվել:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

https://iravunk.com/sim/?p=228584&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը