Իշխանության ագրեսիան խոսում է իրենց վատ ճակատագրի վերաբերյալ վախերի մասին. Ռոբերտ Մարգարյան

Տեսանյութեր

Այս օրերին Երեւանում է ամերիկաբնակ քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, ով եւս ներկա էր Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախումներին: «Իրավունք TV»-ի տաղավարում նա դեպքից մանրամասներ ներկայացրեց:

– Հունիսի 3-ին մասնակցում էի երթին, երրորդ-չորրորդ շարքերում էի, երբ պտտվեցինք Պռոշյանից դեպի Դեմիրճյան փողոց, երբ այդ բախումը տեղի ունեցավ: Չափազանց անիմաստ էր, որովհետեւ նույն այդ ճանապարհով հաջորդ օրը քայլերթին գնացել ենք` առանց որեւէ արգելքի: Այսինքն` այդ օրն էլ կարելի էր հանգիստ ճանապարհը բացել, թողնել ժողովրդին, որպեսզի շարունակեն իրենց քայլերթը: Ընդ որում` հայտարարվեց, որ կառավարական առանձնատներից հեռանում ենք, ներս մտնելու եւ բռնություն կիրառելու որեւէ մտադրություն չկա: Սա պարզ սադրանք էր իշխանության կողմից, միտումնավոր կերպով փակեցին ճանապարհը` տանելով իրավիճակը սրման: Կարծում եմ` հստակ նպատակ ունեին ուժ կիրառել, որպեսզի, հավանաբար, վախի ու սարսափի մթնոլորտ ստեղծեն հասարակության մոտ: Վերջին հաշվով այնտեղ կանայք եւ երեխաներ կային, որոնք հնարավոր է` հաջորդ օրը որոշակի մտավախություններ ունենալով, որ կարող է կրկին բախում լինել, չգային քայլերթի: Մինչդեռ հաջորդ օրը, բարեբախտաբար, տեսանք, որ ավելի մեծ թվով մարդիկ էին մասնակցում: Եթե իշխանությունն ամուր հիմքեր ունենար, մտահոգություն չունենար իր գոյության մասին, վստահ լիներ, որ լեգիտիմ է եւ թիկունքում ժողովուրդ ունի եւ ենթադրյալ մանդատ, որն անընդհատ ասում են, նման բռնության չէր գնա, ճանապարհը կբացեր, ժողովուրդն էլ կհեռանար: Բայց այդպիսի ագրեսիվ մոտեցում ցուցաբերելը վկայում այն մասին, որ իրենք էլ գիտեն` իշխանությունն իրենց տակից կամաց-կամաց փախչում է: Իրենք ժողովրդի կողմից նախկին հենարանը չունեն, իսկ իրենց մանդատների մասին միֆերը, որ ստեղծել են, միայն իրենք են դրան հավատում: Այս ամենը շատ հստակ խոսում է իրենց վախերի մասին, որովհետեւ պատկերացնում են այն վատ ճակատագիրը, ինչ սպասվում է իրենց իշխանությանը շատ շուտով: 

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում