Առաջին ժամադրությանը իսկապես պետք է լավ պատրաստվել. այն մեծ նշանակություն ունի Ձեր հետագա հարաբերություններում

Ախ կանայք

Սա լեդիների կյանքում ամենասպասված եւ ամենահուզիչ պահերից է: Եվ մի ակնկալեք, որ Ձեզ կհաջողվի չհուզվել, չխառնվել իրար: Առաջին ժամադրությանը իսկապես պետք է լավ պատրաստվել. այն մեծ նշանակություն ունի Ձեր հետագա հարաբերություններում:

Նախեւառաջ հնարավորինս կառավարեք հուզմունքը, որպեսզի ստացվի հանգամանալից պատրաստվել: Այլապես կմոռանաք շատ մանրուքներ, որոնցից կախված է ժամադրության հաջողությունը: Դանդաղ մտածեք բոլոր դետալների մասին' սկսած սանրվածքից մինչև բնական կարիքները նախապես հոգալը: Լարվածությունը մի փոքր մեղմացնել կօգնի այն, որ հիշեք' նա նույնպես շատ հուզված է:

Ինչ հագնել առաջին ժամադրությանը: Սա երևի այն հարցն է, որի մասին մենք մտածում ենք ժամերով և հաճախ նույնիսկ օրերով: Չարժի փորձարկումներ անել առաջին հանդիպման գնալիս: Յուրաքանչյուր լեդի իր պահարանում ունի այնպիսի հագուստ, որը մոդայիկ է, սազում է իրեն և նաև շատ կարևոր մի հանգամանք' հարմարավետ է: Եթե հագնեք այնպիսի մի բան, որի մեջ Ձեզ անհարմար եք զգալու, ապա հաստատ դա կնկատի Ձեր զուգընկերը: Հիշեք, որ գնում եք ոչ թե համերգ կամ դիմակահանդես, այլ ուղղակի առաջին հանդիպման: Հագնվեք հմայիչ, բայց միեւնույն ժամանակ, համեստ. շատ կարճ կիսաշրջազգեստով, մեծ դեկոլտեով Դուք կարող եք թեթևամիտ աղջկա տպավորություն թողնել: Սրա մասին մի մոռացեք, հատկապես եթե հանդիպման եք գնում հայ տղայի հետ: )

Խուսափեք շատ շպարից: Առաջին հանդիպման ժամանակ տղամարդիկ ուշադրություն են դարձնում անգամ ամենաչնչին մանրուքներին: Աչքերը հարդարեք ավելի նուրբ, իսկ այ շուրթերը ընդգծեք ավելի վառ գույնով: Բացի շրթներկից անպայման քսեք նաև մի փոքր փայլ: Ձեր գեղեցիկ հարդարված շուրթերը հաստատ անտարբեր չեն թողնի նրան...

Հագեք բարձրակրունկ կոշիկներ, որոնք ընդգծում են Ձեր կանացիությունն ու Ձեզ դարձնում ավելի սլացիկ: Դրանք նույնպես պետք է հարմարավետ լինեն, հակառակ դեպքում ծիծաղելի իրավիճակում կհայտնվեք:

Մազերը հարդարեք ամենօրյա ոճով: Մի փորձեք նոր կտրվածքներ կամ սանրվածքներ հենց առաջին ժամադրության ժամանակ: Ձեր մազերը պետք է խնամված տեսք ունենան, բայց ոչ այնպես, ինչպես անում եք, ասենք, հարսանիքից առաջ:

Չմոռանաք հարդարել մատներն ու գեղեցիկ աքսեսուարներ ավելացնել Ձեր կերպարին: Պետք չէ դրանք չարաշահել: Բայց Դուք պետք է երևաք խնամված, կոկիկ, և Ձեզնից ուղղակի անպակաս պետք է լինի կանացի հմայքը:

Ընտրեք փոքրիկ պայուսակ կամ կլատչ, որոնք ծանրություն չեն լինի ոչ Ձեզ համար և ավելորդ չեն հիշեցնի իրենց մասին:

Պայուսակի մեջ անպայման պահեք չոր և թաց անձեռոցիկներ, շպարվելու համար ամենաանհրաժեշտ պարագաները և օծանելիք:

Անմիջապես տնից դուրս գալուց առաջ ցանեք Ձեր սիրելի օծանելիքը , ստուգեք, թե արդյոք ամեն ինչ կարգին է հագուստի հետ: Չմոռանաք նաև հոգալ բնական կարիքները մինչև տնից դուրս գալը, քանի որ առաջին հանդիպման ժամանակ Դուք ամենայն հավանականությամբ կամաչեք բարձրաձայնել, որ բնական կարիքները հոգալու պահանջ ունեք: Մինչև դուրս գալը ևս մեկ անգամ հիշեք, թե արդյոք ոչինչ չեք մոռացել:
Եթե նրա հետ պայմանավորված եք որևէ վայրում, ապա ցանկալի կլինի, որ նա Ձեզ դիմավորի ոչ թե երթուղայինից իջնելիս, այլ տաքսուց:

https://iravunk.com/sim/?p=228416&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան