Տղերք աջ, տղերք ձախ․Ովքեր են պատասխանատու Շուշիի եւ Ջաբրաիլի անկման մեջ․ Բացառիկ մանրամասներ է ներկայացնում «Կոռնիձոր» ջոկատի հրամանատարը

Հանդիպում

«Եկեք Շուշին ընդհանուր պատերազմից չառանձնացնենք, քանի որ հարավ-արեւելյան հատվածում հայկական կողմը հետնահանջը՝ հետնահանջի վրա ապահովեց, որի արդյունքում, բնական է՝ պետք է լիներ Շուշիի եւ հարակից տարածքների անկումը», անդրադառնալով Շուշիի անկմանը ասաց «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը՝ Կոռնիձորի Արոն, ընդգծելով․

- Այն խոսակցությունները, թե Շուշին մնացել է անպաշտպան հարյուր տոկոս սուտ է, Շուշիում եղել են մարտական միավորներ, ովքեր եղած հնարավորությունների, ռեսուրսների չափով դիմակայել են եւ կատարել են իրենց առջեւ դրված խնդիրները։ Նույն Շուշիում՝ Մատաղիսից բերված բատալիոնը ունեցել է բազում վիրավորներ, զոհեր։

-Այդ դեպքում ինչպե՞ս ընկավ Շուշին։ 

-Շուշին եւ մնացած տարածքները ընկան թուլամորթ, փախուստ կազմակերպող հրամկազմի դավաճանական, դավադիր գործողությունների արդյունքում։ Բոլոր նրանք, ովքեր մեղավոր են Շուշիի եւ Ջամբրաիլի եւ առհասարակ պատերազմի ելքը իրենց թուլամորթ գործողություններով վճռեցին այն կերպ ինչ ունենք այսօր՝ պետք է դատվեն, կրեն իրենց արժանի պատիժը։

-Ովքե՞ր են պարոն Խուդավերդյան այդ գործողությունների պատասխանատուները, օրինակ, տարօրինակ չէ՞, որ Օնիկ Գասպարյանին այսօր կարծես մոռացել են, այն դեպքում, երբ նա է նաեւ թիվ մեկ պատասխանատուներից մեկը։

-Եկեք Օնիկ Գասպարյանին հանգիստ թողնենք, որովհետեւ ում մասին, որ չեն խոսում, երեւի ավելի լուրջ գործողություններ  են կատարւմ տվյալ անձնաց վերաբերյալ։ Բայց էնտեղ ֆիքսված կար արցախյան բանակի գեներալիտետ, ՊԲ հրամկազմ եւ ՀՀ-ից գնացած կամավորներ, ՄՈԲ-եր։ Ես նկատի ունեմ  այդ ժամանակվա գործող հրամկազմին, ովքեր որ մշակում էին օպերացիաներ՝ տղերք աջ, տղերք ձախ, տղերք ուղիղ։ Տվյալ անձնավորությունները պետք է ենթարկվեն պատասխանատվության, ընդհուպ գնդակարահության, ոչ թե հրապարակներում ասֆալտ տրորելով շարունակ են իբր իրենց պայքարը։ Բա կռվի ժամանակ պայքարեին էդ պայքարողները՝ զզվելի է այդ ամենը։

-Պարոն Խուդավերդյան, պատերազմի երկու տարին շուտով կբոլորի, բայց դատական ակտով  պատասխանատվություն կրող եւ ոչ մի անձ  դեռ չունենք, նորմա՞լ է։

-Գիտեք, եթե իմ ձեռքում լիներ պատասխանատվւթյան ենթարկելու հնարավորությունը, ես ոչ ոքի կյանքը չէի ափսոսի։ Բոլոր մեղավորներին կգնդակահարեի եւ մատաղ կանեի զոհված տղերքի շիրիմի առաջ։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

https://iravunk.com/sim/?p=228343&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ