«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

(Կարդա՛լ բջջային տարբերակը)

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը վրդովմունքով ու զայրույթով արձագանքել է այն տեսարանին, որ լայնորեն գովազդվել է ՔՊ-ական ագիտպրոպի կողմից. «2022 թվականի հունիսի 1-ին, դեռեւս չհայտարարված բնակավայրի փողոցներում «պատահական» հայտնված հայրենիքի գողը բեմադրել էր «ՊԱՂՊԱՂԱԿ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ներկայացումը, որի տեսանյութը հրապարակվել է իր կնոջ կողմից: Պարզվում է, որ կեղծ հույզերով հանդես եկող չկայացած դերասանուհին նաեւ անհաջող ռեժիսոր է, քանզի հանրայնացրել է մի տեսանյութ, որից պարզ երեւում է, որ դրանում ավելի շատ թիկնապահներ կան, քան երեխաներ»: Պարզվում է` դպրոցի դասաժամ էր: Սակայն մի շատ զարմանալի դրվագ կա. «Տեսանյութից պարզ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես թալանում է մասնավոր խանութները` առանց վաճառողի ներկայության մոտենում սառցարաններին, բացում դրանք, այնտեղից առանց հաշվի եւ հաշվարկի վերցնում է պաղպաղակներ, դրանք բաժանում երեխաներին ու դուրս գալիս խանութներից` առանց դրանց համար վճարելու եւ հսկիչ-դրամարկղային կտրոն ստանալու»: Դե ինչ, զարմանալի է, բայց փաստ` հայրենիքի գողը նաեւ պաղպաղակի գող է: Բայց չկա չարիք առանց բարիքի` քանզի պաղպաղակները խանութից թռցրած էին, ապա գոնե կարող ենք վստահ լինել, որ դրանք նեռը չի հասցրել թույնել:

Իսկ հայրենիքի եւ պաղպաղակի գողի գողակիցը` ԱԽՔ (Անվտանգության խորհրդի քարտուղար) ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ կառավարության նիստից հետո, լրագրողների հարցին, թե արդյոք բանակցային գործընթացում հայկական կողմի համար էակա՞ն է ազգերի ինքնորոշման իրավունքի հարցը շեշտադրելը, զարմանալի պատասխան տվեց. «Հենց իրավունքներն ու անվտանգությունն են որոշելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը: Մենք շարունակում ենք կարեւորել Արցախում ապրողների անվտանգությունն ու իրավունքները, որից էլ պետք է բխի կարգավիճակը: Շարունակելու ենք աշխատել այս ուղղությամբ եւ կարծում ենք, որ այս ուղղությամբ աշխատելով էլ կգտնենք ելքը»: Այսինքն` սա էլ խուսափեց «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» բանաձեւից, որն, ի դեպ, 1992-ի ՀՀ Գերագույն խորհրդի հայտնի որոշմամբ, գործող օրենքի կարգավիճակ ունի, եւ Արցախն Ադրբեջանի կազմում նշող որեւէ փաստաթուղթ այդ որոշմամբ ուղղակի արգելված է: Զարմանքով արձանագրենք` դուք, ձեր ՔՊ-ական բոլուկով, հանցագործ եք եւ վերջ:

ՀՀԿ-ական, Համաժողովրդական շարժման ակտիվիստ Տաթեւ Թադեւոսյանն անդրադառնում է խունտայի կեղտոտ քարոզչության հնարքներին` որ գողն ամենից բարձր է գոռում «բռնեք գողին», հիմա էլ նիկոլիստները հայտարարում են, իբր ՀՀԿ-ն պահում է ՖԵՅՔԵՐԻ ԲԱՆԱԿ. «Հանրապետականը ունի չաթեր, որոնց միջոցով իրենց անդամներին ուղղորդում են գրոհ կազմակերպել այս կամ այն կայքերի նկատմամբ... Հա լավ, ախր տխմարությանն էլ աստիճան կա: Գերագույն գլխավոր ֆեյքերը, որ չորս տարի համակարգչի ստեղնաշարի վրա ինքնահաստատվեցին, որ չորս տարի ֆեյքերով մեր հասարակության շրջանակներում սովորական դարձրին հայհոյելն ու բամբասելը, հիմա եկել, Հանրապետականին ասում են ֆեյք: Հանրապետականները միշտ բաց, առանց դիմակների հատ առ հատ դեմքներիդ շպրտել են ինչ պետք է եղել, որովհետեւ մենք չենք վախենում ճշմարտությունը բարձրաձայնելուց, ի տարբերություն ֆեյքերի ՊՈԱԿ-ով իշխանությունը պահողների»: Դե ինչ, Նիկոլի «չագուջը» մեծ ճաք է տվել, բայց թիմը դա չի զգում...

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան