Դավիթ Հովհաննիսյանը` ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Արա Աղանյանը` փոխչեմպիոն
Սպորտ
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 96 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնում էին Արա Աղանյանը և Դավիթ Հովհաննիսյանը։
Երկամարտի 377 կգ արդյունքով Դավիթ Հովհաննիսյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Հայ ծանրորդը պոկեց 171 կգ եւ նվաճեց փոքր ոսկե մեդալ, հրեց 206 կգ եւ այստեղ էլ արժանացավ փոքր բրոնզե մեդալի։
Արա Աղանյանը երկամարտի 375 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն։

