Արցախի ազգային ֆուտբոլի զարգացման ծրագրի շրջանակներում անց է կացվել 2009-2010 թթ․ ծնված երեխաների միջև ֆուտբոլի առաջնություն․ Հայտնի են հաղթողները
Սպորտ28 Մայիսի 2022 թ . Մարտակերտի մանկապատանեկան մարզադպրոցի Վ. Շիրինյանի անվան մարզադաշտում տեղի է ունեցել ,,Արցախի ազգային ֆուտբոլի զարգացման ծրագրի շրջանակներում ,, 2009-2010 թթ ծնված երեխաների միջև ֆուտբոլի առաջնության բացման արարողություն : Այս մասին տեղեկանում ենք Մարտակերտի մանկապատանեկան մարզադպրոցի ֆեյսբուքյան էջից, որտեղ մանրամասն ներկայացված է միջոցառման եւ առաջնության մասնակիցների մասին։ Եվ այսպես․
Առաջնությունը ք. Մարտակերտում կազմակերպվել է
մրցավարական անձնակազմը մարզիչներ` Վ. Անդրյանի,
Գ. Տեփնանցի, Ա. Ղուկասյանի և տնօրեն Ս. Բաղդասարյանի գլխավորությամբ:
Առաջնությանը մասնակցում էին 1 դպոց -1, 1 դպրոց 2 ,
2 դպրոց,, Ն. Հոռաթաղ 1, Ն. Հոռաթաղ 2, Կիչան, Մեծ շեն, Ճանկաթաղ թիմերը:

Առաջնության 2 խմբերից, 1 ին և 2 րդ տեղեր զբաղեցրած թիմերը ` 1 Դպրոց 1, 1 դպրոց 2, Ն. Հոռաթաղ 1 և 2 դպրոց թիմերը շարունակեցին պայքարը կիսաեզրափակիչ փուլում:
Եզրափակիչ փուլում 3 րդ տեղի համար պայքարում հաղթեց 2 դպրոցի թիմը, եզրափակիչ փուլում Ն Հոռաթաղ 1. 1դպրոց 1 թիմերի միջև պայքայքարը ավարտվեց Ն Հոռաթաղի թիմի հաղթանակով ճանաչվելով առաջնության հաղթող, 2 պատվավոր տեղը զբաղեցրեց 1 դպրոց 1 թիմը:
1 ին 2րդ և 3 րդ տեղեր գրաված թիմերը պարգևատրվեցին դրամական, մեդալ և պատվոգիր պարգևներով:
Պարգևատրումը կազմակերպեցին ,, Լ. Արցախ,, ակումբի նախագահ Մ.Ավանեսյանի, Ս. Աղաջանյանի և մարզչական անձնակազմի անդամները:

