Երևանում այս տարի կանցկացվի Շախմատի միջազգային երեք մրցաշար. 22,3 մլն դրամ կտրվի Երևանի շախմատի ֆեդերացիային
ՍպորտԿառավարությունը վերաբաշխում է կատարել պետբյուջեում և փոփոխություններ և լրացումներ նախկինում ընդունած որոշումներից մեկում. 22,315 հազար դրամ կհատկացվի «Երևանի շախմատի ֆեդերացիա» ՀԿ-ին Շախմատային միջազգային վարկանիշային մրցաշարերի աջակցության ծրագրի շրջանակում 2022 թ․Երևանում նախատեսվող երեք միջազգային մրցաշարերի կազմակերպման համար: Շախմատային միջազգային վարկանիշային մրցաշարերի աջակցության ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվեն լայն հնարավորություններ երիտասարդ և խոստումնալից հայ շախմատիստների փորձի ձեռք բերման ու մասնագիտական աճի համար։
Ըստ հիմնավորման՝ 2022 թ․նախատեսում է թվով երեք միջազգային մրցաշարերի կազմակերպում և անցկացում՝«Երևան օփեն 2022» միջազգային մրցաշար, «Ապագա տաղանդներ 2022» պատանիների շախմատիստների միջազգային մրցաշար, «Պատանիների շախմատիստների և շախմատային մարզիչների համար միջազգային մրցաշար»։ Հոկտեմբերին նախատեսվող «Երևան օփեն 2022» միջազգային մրցաշարին կմասնակցեն շուրջ 14 երկրից ավելի քան 310 մասնակից, մրցաշարի մրցանակային ֆոնդը կկազմի 14,000 հազար դրամ։ Հունիս-հուլիս ամիսներին կանցկացվի «Ապագա տաղանդներ 2022» պատանիների շախմատիստների միջազգային մրցաշարը, որին մասնակցելու է 10 շախմատիստ՝ 6-ը Հայաստանից և 4-ը արտերկրից։

