«Փող ենք ներդնում` կազինոներ, դաչաներ կառուցում, իսկ թուրքը փող է ներդնում` սրբագրում մեր պատմությունը` ֆիլմերի, գրքերի տեսքով».ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Մշակութային

«Արվեստը սեր է» հաղորդման հյուրն է ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ:

– Պարոն Ալեքսանյան, երբ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցներով եկավ իշխանության, մատնացույց անելով նախկինների թերությունները, ժողովուրդը հույսով, հավատով սպասում էր նոր փոփոխության: Ինչ-որ բան փոխվե՞ց:

– Խորհրդային Միությունը կործանելուց հետո գրեթե նույն սցենարն է` առնել, թալանել փախնել, ոչնչացնել մշակույթը, արժեզրկել հերոսներին, եկեղեցին, հավատքը: Ստեղծել քաոս, որտեղ շատ հեշտ կլինի ամեն ինչը գողանալ, կառավարել… Այն ժամանակվանից մինչեւ այսօր ոչ մի բան չի փոխվել: Սցենարը նույնն է` դերակատարներն են փոխվում:

– Բայց երբ ժողովրդի մեջ սպանում են հավատը, դա որքանո՞վ է արդարացվում:

– Արդարացվում է նրանով, որ քո ժողովուրդը հիշողություն չունի, որովհետեւ չի կարելի այդքան կարճ հիշողությամբ ապրել: Չմտածել ու չտեսնել երեսուն եւ ավել տարիներ առաջ ինչ է կատարվել, ինչպես է կատարվել, ովքեր են կատարել… Մեղադրիր ինքդ քեզ: Դու ես, որ քո հիշողությունը կորցրել ես, դու ես, որ քո ականջները փակել ես, չես լսում, աչքերդ փակ են, չես տեսնում այն, ինչ-որ պետք է տեսնես, լսես եւ խոսես: Այդ դեպքում անողը մեղավոր չի: Անողին դա է պետք: Այն, ինչ-որ ինքն անում է, ճիշտ է անում: Ինքն անում է, որպեսզի գա, հասնի նշանակետին: Ու գալիս հասնում է:

– Բայց Դուք որեւէ մեկին տեսնո՞ւմ եք, ով արժանի է ղեկավարելու մեր ժողովրդին:

– Եթե մենք ունենք հայրենիք, ու այդ հայրենիքը պատկանում է բոլոր հայերին, կապ չունի, թե դու ռուսաստանահայ ես, ամերիկահայ ես, տաճկահայ ես, ուզբեկահայ ես, եվրոպահայ ես, ֆրանսահայ ես: Ինչո՞ւ մենք բոլոր հայերին չենք թույլատրում, որպեսզի մասնակցեն հայրենիքի ստեղծման, բարգավաճման, կառուցման գործին, որպեսզի հայրենիքը դարձնեն հզոր եւ ուժեղ: Այսինքն` եթե ես գնում եմ Ազգային ժողովի ընտրություններին կամ նախագահի պաշտոն եմ առաջարկում, ես պետք է նաեւ առաջարկեմ այն հային, ով դրսից օգնում էր, ով դրսում է ապրում, ով իր մասնագիտության մեջ պրոֆեսիոնալ է: Ինքը լավ գիտի այդ գործը, ես նաեւ իրեն պետք է բերեմ: Ինքն էլ պետք է մասնակցի հայրենիքի կառուցման, վերականգնողական, հոգեբանական, ֆիզիկական աշխատանքներին: Ինչի՞ եք արգելում: Հայ չի՞ դրսի հայը: Դրսի հայը մենակ "կթելո՞ւ" համար է: Մի բառ կա` ՀԱՅ: Ո՛չ կա տաճկահայ, ո՛չ` ամերիկահայ, ո՛չ` ռուսահայ, ո՛չ կան կազմակերպություններ, ո՛չ` կուսակցություններ: Այդ բոլորը չի նպաստում մեր հայրենիքի զարգացմանը: Երեւանցի, ղարաբաղցի, լենինականցի… այդ ցի-ները սպանում են այս ազգին: Ի՞նչ ամերիկահայ, եվրոպահայ, ռուսահայ: Մեկ բառ կա ընդամենը, որ պետք է լինի, դա ՀԱՅՆ է: Այդ մնացածը վերացրեք: Չի կարելի: Դրա տակ ես տեսնում եմ ամեն մեկի շահը: Կուսակցությունն ինքն իր շահն ունի, ամերիկահայը, եվրոպահայը, ռուսահայը` իր շահը: Մի գաղափարի շուրջ չեն բոլորը: Ջուրը կյանք է: ՀԱՅԸ կյանք է: Հոսող ջուր պետք է լինենք, բաժանվել ենք առվակների: Այսինքն` երբ որ վերանան այդ ցի-ները, ությունները, այն ժամանակ, ինձ թվում է, կլինի հզոր եւ մեծ Հայաստան:

– Դուք հավատո՞ւմ եք Ձեր ասածին:

– Ես հավատում եմ… Եթե մեր հարուստներն ու օլիգարխները` ովքեր որ գումար ունեն, ճիշտ ներդնեն այդ գումարները, հավատացեք, մենք կարող ենք հզորանալ: Այսինքն` եթե մենք սկսենք այդ գումարները ներդնել հայրենիքի, ազգի վերադաստիարակության մեջ` մանկապարտեզից մինչեւ բուհ, որ սերունդ կարողանանք դաստիարակել: Թուրքերը վերցնում են քո պատմությունը (դու գիտես, որ հայ ես, դարերի պատմություն ունես) եւ ասում են` սա իմ պատմությունն է, հայը գողացել է իմ պատմությունը: 1920 թվականն էլ վկա, որ իրենք մեր Էրիվանը գողացել են, դարձրել են Երեւան: Եվ դրա համար իրենք ինչ են անում` վերցնում են քո պատմությունը, լրիվ սրբագրում են: Ասում են` սա իմ պատմությունն է: Փող են ներդնում` ֆիլմ են նկարում, գրքեր են հրատարակում: Մենք փող ենք ներդնում` կազինոներ, դաչաներ  սարքում, պատվիրում անհատական բենթլիներ եւ այլ թանկարժեք մեքենաներ եւ շինություններ, իսկ թուրքը փող է ներդնում` սրբագրում մեր պատմությունը ֆիլմերի, գրքերի տեսքով:  Ո՛չ զենքի, ո՛չ բանակի վրա …ինչ էլ որ արվել է, շատ չնչին է արվել: Ինչքան էլ չեմ ընդունում Լենինին, բայց ընդունում եմ նրա խոսքերից որոշ բաներ: Օրինակ` նա ասում էրª բոլոր արվեստներից ամենակարեւորը կինոն է: Այսինքն` արվեստի մեջ կինոն շատ մեծ դեր է գրավում: Մեծ տեղ պետք է հատկացնել կինոյին, որովհետեւ կինոն գաղափարական մեծ աշխատանք է: Գաղափարապես պետք մարդուն հասունացնել, տեղ հասցնել այն միտքը, որ դու պետք է լինես հայ, հայեցի մտածես, այլապես այդ ծրագիրը, որ դեռեւս 1937 թվականից սկսած կա` բերելու է նրան, որ կձուլվես տարբեր ժողովուրդների հետ: Իսկ տարբեր ժողովուրդների հետ, երբ որ համաձուլվես, դու կկորցնես քո ազգային դիմագիծը, մշակույթը: Ասում են եվրոպացի: Ովքե՞ր են այդ եվրոպացիները: Ֆրանսիացին, ռուսը, հայը, ադրբեջանցին, թուրքը... ինչքան տարբեր ազգություններ կան, հավաքվել են մի երկրի մեջ, որը կոչվում է, ասենք, Ֆրանսիա, ու դարձել են եվրոպացի: Բայց ինչի՞… հայը գնա դառնա եվրոպացի՞: Այստեղ չի՞ կարող մնալ հայ: Այսինքն` դրսի եկածները չե՞ն կարող գալ այստեղ հայ մնալ: Ծրագիր կա, եւ այդ ծրագիրն այսօր կիրառում են: Իրենք ունեն նպատակ, որ քո երկիրը, իմ երկիրը, քո տունը, իմ տունը դարձնեն իրենց տան պես, որ դու չունենաս ազգային հերոս:

– Իրենք դեմ են ազգային թշնամանքին, բայց եթե եկել մեր տատերին, պապերին մորթել են, ո՞նց կարող ենք նրանց հետ առանց թշնամանքի ապրել:

– Գիտեք ինչ, առնվազն պետք է լինել ազգուրաց, աստվածուրաց եւ բոլոր սրբությունները կորցրած մարդ, որպեսզի դա մոռանաս: Ես ինչպե՞ս մոռանամ տաս հազարից ավելի հաշմանդամներին, երբ որ իմ դիմաց քայլում են: Ո՞նց մոռանամ Եռաբլուրը, Ծիծեռնակաբերդը…

– Ազգի դեմքը ներկայացնում է կինոն: Այսօր մենք ունե՞նք կինո:

– Կինոյով վերադաստիարակում են հասարակություն ու կինոարվեստի միջոցով ստեղծում են նաեւ իրենց պատմությունը: Իրենք նաեւ պատմության մեջ հետք են թողնում: Ցավոք սրտի, մեր ազգի փողատերերը, օլիգարխները երկար չեն մտածում: Լավ, այսօր ունես, թոռանդ ծոռանդ ապահովեցիր, բայց եթե չունեցար մշակույթ, այդ թոռն ու ծոռը վաղը մյուս օրը կդառնան ասիացի: Եվրասիայի թոռնիկ կլինի: Չի լինի հայ:

Հայրենասիրական ֆիլմերի պակաս մենք ունենք:

– Այո, մենք այսօր շատ-շատ ունենք հայրենասիրական ֆիլմերի պակաս: Մեր երիտասարդ սերունդը չունի իր հերոսը, որովհետեւ ծրագիր է, որ չունենան իրենք իրենց հերոսը: Ու սպայդերմեններով լցնում են: Ո՞ւմ է պետք իմանալ, որ դու ունեցել ես Նժդեհ, Մամիկոնյան, Անդրանիկ:

– Ֆիլմերում Նժդեհի կերպարի հետ զուգահեռ դուք մեծ հաջողությամբ, շատ վարպետորեն կերտել եք թուրքի կերպար: Իրականում Դուք շփվե՞լ եք թուրքերի հետ…

– Այո, շփվել եմ, երբ որ դու ունես դարդ ու ցավ, ասելիք, եւ քո հիշողությունն ու գենետիկ կոդը դեռ աղավաղված չի, պետք է ցույց տաս, ասես: Այսինքն` ես պետք է ցույց տամ, ասեմ, թե ով է այդ ազգի ներկայացուցիչը, որը որ սպանել է իմ պապին, տատին: Իրական դեպքերի վրա եմ ես կերտում իմ կերպարի բնավորությունը: Ես դա պետք է այնպես ներկայացնեմ, որ նայողը ինքը հասկանա, որ իր տատին ու պապին այդպես են սպանել ու մորթել: "Սողոմոնի երգերը" ֆիլմի ժամանակ Աբդուլահը (երրորդ թուրքի կերպարն էր, որ ես կերտեցի) բացարձակապես ուրիշ կերպար էր: Մարդ, որը գիտի քո լեզուն, մշակույթը, երաժշտությունը: Գիտի Կոմիտաս: Նվագել, երգել գիտի: Աշխարհի դասականներին ծանոթ է, լսել է: Ու այդ մարդը ամբողջ ֆիլմի ընթացքում շատ հանդարտ, խորամանկ եւ խորիմաստ ձեւով վերացնում է հայոց մշակույթը: Իրենք շատ լավ դիվանագետ են: Ու այդ իմ կերտած կերպարներից մեկը այնպիսի դիվանագետ էր, որը կոմիտասյան երաժշտության նոտաները, գեղանկարչությունը վերացրեց: Եթե ես, կամ մյուսը չանի, ո՞վ պետք է ներկայացնի հանրությանը, բացատրի, որ նայե՛ք, տեսե՛ք ժողովուրդ, մեր մշակույթի, արվեստի հետ ինչպես են վարվում: Հայեր սթափվեք:

Նիկոլ Փաշինյանը ինչքան էլ որ վատ բան է արել, մի շատ գեղեցիկ բան կատարվեց այդ ընթացքում: Կապ չունիª ինչ եղավ, ոնց բերեցին: Կամա թե ակամա, իրենցից սկսած բոլորի դիմակները պատռեց, ու երեւացª ով ով է իրականում: Երեսուն եւ ավելի տարիներ բոլորին հարստահարել են: Ոչ ոք չի մտածել այս երկրի մասին: Ինչքան պետք է չսիրես երկիրդ, ատես այս ժողովրդին, որ անընդհատ կեղեքես, թալանես, գողանաս ու սպանես:

– Մարդկանց մի խումբ կա, որոնք գտնում են, որ կընտրենք Փաշինյանին, միայն հետ չգան հները:

– Շատ տարօրինակ է, որ այս մի մասին ժողովուրդ են անվանում, մյուս մասինª ժողովուրդ չեն անվանում: Իրենց նպատակը ժողովրդին բաժանելն է : Բազմամասի բաժանվածª մենք հասարակություն ենք: Բազմամասի բաժանվածª հասարակությանը պետք է միացնել: Պետք է բերել "սուպեր կլեյով" կպցնել, ու պետք է կարողանաս այդ ամեն ինչը հավաքել իրար գլխի, դա բարդ բան է եւ կախված է հասարակության վերադաստիարակությունից: Իսկ հասարակությանը վերադաստիարակելու համար այդպիսի պատերազմները, գզվռտոցները, աթոռակռիվները տեղին չեն:

Մեր ժողովրդին մաղթում եմ խաղաղություն, առողջություն եւ, իհարկեª միաբանություն, որ կարողանանք փրկել մեր երկիրը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում