Առանց Ռուսաստանի միջնորդության՝ առարկայական լուծումներ փնտրել հնարավոր չէ. Արման Ղուկասյան

Ներքաղաքական

Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ խորհրդարանական ընդդիմության հեղինակած հայտարարության նախագծի շուրջ ՀՅԴ գրասենյակում արտախորհրդարանական ուժերի ղեկավարների հետ քննարկմանը ներկա չէր «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ ԱՐՄԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ: Իսկ թե ինչով էր պայմանավորված, «Իրավունքի» հետ զրույցում ասաց, որ հրավիրված չի եղել:

– Ամեն դեպքում, պարոն Ղուկասյան, ինչպե՞ս եք վերաբերվում ներկայացված նախագծի բովանդակությանը, եւ ինչպիսի՞ն է Ձեր կուսակցության դիրքորոշումը:

– Իհարկե, նման նախագիծը չի կարող ընդունելի չլինել: Բայց կան շատ հարցեր գործող խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական ընդդիմությանը` իրենց հռչակած ճանապարհային քարտեզի վերաբերյալ, ինչն ինձ համար պարզ չէ: Մեկ ամսից ավել է իրենք պայքարում են, բայց, կարծես թե, այդ պայքարն ավարտին չի հասցվել, իշխանափոխություն տեղի չի ունեցել, որ մի հատ էլ հայտարարություն ընդունեն  խորհրդարանում ու որոշեն, թե ինչ հունով է ընթանալու հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունները: Ինչ վերաբերում է այն շեշտադրմանը, որ Արցախը երբեք չպետք է լինի Ադրբեջանի կազմում, այստեղ թյուրըմբռնում կա, կարծում եմ` չի կարող լինել ինչ-որ հայ, որը համաձայն չլինի այս ձեւակերպման հետ: Սակայն, կարեւոր է նաեւ ընդգծել, թե ինչպիսի լուծումներ են տեսնում այս հարցի շուրջ այն ընդդիմադիրները, ովքեր նախաձեռնել են այս ամենը: Ի վերջո, ո՞րն է իրենց տեսլականը: 

– Ասում եք, թե չի կարող լինել ինչ-որ հայ, որը համաձայն չլինի՝ «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» ձեւակերպման հետ: Բայց այս ձեւակերպումից այսօր խուսափում է ամբողջ իշխանությունը: Ի՞նչ կասեք այս մասին:

– Կներեք, բայց  յուրաքանչյուր հայ, որը հստակ չի կարող ասել եւ խուսափում է ձեւակերպումից, որ «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում», չեմ համարում, թե հայ է: Բայց միայն այսքանն ասելը բավարար չէ, պետք է ձեւակերպել նաեւ, թե ինչպիսի գործիքակազմ կա այս հարցի լուծման համար: Հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանի մոտեցումը հակապետական է եւ հակաարցախյան, բայց ինչպիսի՞ օրակարգ ունի հրապարակում կանգնած ընդդիմությունը, մինչեւ այսօր չեմ լսել:

– Բայց չէ՞ որ Ֆրանսիայի հրապարակում հնչել է առաջարկվող ծրագրային դրույթները, որոնց թվում շեշտվել է, որ մինչեւ հավանական խաղաղության պայմանագրի կնքումը` առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի եւ ինքնորոշման իրավունքի հիման վրա Արցախի Հանրապետության վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։ 

– Իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբ դեռ գոյություն ունի՞: Այսօր կա մոսկովյան ձեւաչափ եւ բրյուսելյան, որտե՞ղ է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Իրականում ԵԱՀԿ Մինսկի խումբը գտնվում է պատային վիճակում, ինչի մասին բազմիցս նշել է նաեւ ՌԴ արտգործնախարարը: Այդ  խումբը ճգնաժամ է ապրում, եւ պետք չէ այս առումով պատրանքներ ունենալ: Կարող ենք իրողություններից չբխող օրակարգերով առաջնորդվել, բայց կասկածում եմ, թե սա կարող է մեզ բերել իրական կյանք եւ լուծումներ տալ մեր այն խնդիրներին, որոնք ունենք: Ըստ իս, այս հարցը կարող է լուծում ունենալ միմիայն Ռուսաստանի օժանդակությամբ` հաշվի առնելով նրա ազդեցությունը մեր տարածաշրջանի գործընթացների վրա: Մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցի եւ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության արդյունքում չկան հստակ լուծումներ: Այնպես որ, առանց Ռուսաստանի միջնորդության՝ առարկայական լուծումներ փնտրել հնարավոր չէ: Իսկ ի՞նչ է առաջարկում հարթակում կանգնած ընդդիմությունը եւ անձամբ Իշխան Սաղաթելյանը, անկեղծորեն պետք է ասեմ, որ մինչեւ այսօր չեմ հասկանում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում