Արտերկրում դուք կերտեցիք երկրորդ Սարդարապատը

Տեսանյութեր

«Սարդարապատից՝ Սարդարապատ» գիրքը մի ամփոփ բնութագիր է «Սարդարապատ» միության «կենսագրականի», որը հանրությանը ներկայացրին գրքի շնորհանդեսի մասնակիցները: Հանդիսատեսը գրքի էջերը մեկիկ-մեկիկ թերթեց հրավիրյալների միջոցով:

Գրքի շնորհանդեսն անցավ հրավառության նման: Այն կազմակերպված էր գեղագիտական բարձր ճաշակով՝ աչքի ու լսելիքի համար հաճո: Հանդիսասրահի վահանակներում տեղ գտած լուսանկարները վավերացնում էին «Սարդարապատ» միության շուրջ 38 տարվա գործունեությունը:

Գրքի բովանդակությունն ու առիթը ոգեշնչող էր, հնչեցին ոգևորիչ խոսքեր, օրինակ՝ Վանանդինը. «Կանք, պիտի լինենք ու դեռ շատանանք»:

Բայց ներկայացնենք գիրքը՝ ըստ շնորհանդեսի մասնակիցների:  

Միջոցառման հանդիսավար Արտույտ Զոհրաբյանն իր բացման խոսքում ներկայացրեց գրքից հատվածներ: Կարևոր շեշտադրումներով անդրադարձ արվեց նաև «Սարդարապատի» գործունեությունը։ Հանդիսավարն ընդգծեց այն փաստը, որ շատ նորություններ հենց այստեղ են առաջին անգամ տեղի ունեցել:

Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի ուղերձն ընթերցեց Տեր Մաշտոց քահանան:

Թեմական առաջնորդի ուղերձով մեկնարկած միջոցառումը բացվեց միության անցյալի մասին պատմող տեսանյութով:

Իսլ. խորհրդարանում Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր Արա Շահվերդյանը, բարձր գնահատելով միության կատարած աշխատանքները, հատուկ կարևորությամբ անդրադարձավ գրքի հրատարակման փաստին՝ այն համարելով քաղաքամասի մասին պատմող վավերագրություն:

Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի անունից ելույթ ունեցավ նաև ճրտ. Նորայր Արամյանը:

«Սարդարապատից՝ Սարդարապատ» գրքի շնորհանդեսի պաշտոնական արարողակարգը կատարելու համար հրավիրյալները, գրքի հեղինակի ընկերակցությամբ մոտենալով հրատարակված գրքի առաջին օրինակներին, քահանա հոր օրհնած օրինակի վրա թողեցին իրենց արձանագրությունները:

- Օրհնված օրինակը տեղադրվեց համապատասխան արկղի մեջ, որը պահվելու է միության վարչության պահարանում:

Սույն գրքի ամբողջ ծախսը հոգացել է միության անդամ, 5-րդ շրջանի վարչության նախագահ և ազգային-հասարակական վաստակավոր գործիչ Թաթուլ Եդիգարյանը:

Միջոցառմանը հաջորդը ելույթ ունեցավ բանաստեղծ Վարանդը, ով ներկայացրեց գիրքը՝ գլուխների հերթականությամբ ու բովանդակության կարևորությամբ:

«Սարդարապատից՝ Սարդարապատ» գրքի հեղինակ Հովիկ Մինասյանը ներկաներին պատմեց գրքի նյութերի հավաքագրման և ուսումնասիրությունների ընթացքը:

Հ.Մ. «Սարդարապատ» միության վարչության նախագահ Մուշեղ Ծատուրյանը վարչության անունից նրան հանձնեց նույն առիթով պատրաստված մի հուշանվեր:

Հանդիսատներից արվեստի գործիչ Սեթ Բեգիջանյանը, գնահատանքի խոսք ուղղելով կազմակերպիչներին, ծաղկեփունջ նվիրեց գրքի հեղինակին և վարչության նախագահին:

Վերջում Հ. Մ. «Սարդարապատ» միության վարչության խոսքն ընթերցեց միության համահիմնադիր Մուշեղ Ծատուրյանը:

Շնորհանդեսն ավարտվեց նախասարահում կազմակերպված ընդունելությամբ:

Քրիստինա Աբրահամյան

 

 

Քրիստինա Աբրահամյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում