«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մասիսում «Դրուժբա» -ի բարեկամության մթնոլորտում նշվում էր երեխաների տոնը

ՍԻՄ-Տեսանյութեր

Երեխաների պաշտպանության օրը «Ուժեղ Հայաաստանը Ռուսաստան ի հետ. հանուն նոր միության» Շարժաման պատվիրակությունը, Շարժման գործադիր կոմիտեի անդամ Հայկ Բաբուխանյանի   գլխավորությամբ այցելեց  Մասիս, որտեղ  կազմակերպված էին բազմաթից միջոցառումներ օրվա առիթով: Հյուրերին ընդունեցին  Մասիս քաղաքի «Դրուժբա»  դպրոցի սաները , որոնք ազգային տարազով ու աղ ու հացով  ընդառաջ եկան  Հայկ Բաբուխանյանին: Այնուհետեւ Ռուս-հայկական հարաբերությունների զարգացման  կենտրոնի  տնօրեն  Հայարփի Ալավերդյանի սաները Խորհրդային  Հայաստանի պիոներական համազգեստով հնչեցրին  ժամանակին բոլորին հայտնի ողջույնը`  «Եղիր պատսրատ, միշտ պատրաստ»:

«Դրուժբա» դպրոցի սաները նախապատրաստել էին հրաշալի  երաժշտական ծրագիր, որը կազմված էր ե´ւ հայկական ավանդական երգ ու պարից, ե´ւ ժամանակակից էստրադային կատարումներից, ինչպես նաեւ ռուսական երգերից ու պարերից:

Ինչպես մեզ ներկայացրեց դպրոցի տնօրենը, դպրոցի խնդիրների մեջ է մտնում նաեւ երեխաների մեջ  հայ եւ ռուս ժողովուրդների բարեկամության սերմանումը,  ռուսերեն լեզվի եւ ռուս մշակույթի ուսուցանումը: Նա նշեց, որ համայնքում ողջունվում է դպրոցի կատարած աշխատանքը:

Այնուհետեւ Հայկ Բաբուխանյանը առանձնազույց ունեցավ Մասիսի խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի հետ, ինչպես նաեւ վերջինիս հետ այցելեց մի շարք այլ տոնական միջոցաառումների, որոնք մեծ շուքով կազմակերպված էին Մասիս քաղաքում: Հայկ Բաբուխանյանը Դավիթ Համբարձսումյանի ուղեկցությամբ նաեւ այցելեց Հայ Առաքելական եկեղեցու Մատյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանին:

Ակնհայտ է, որ Մասիս քաղաքում ձեւավորվել է լավ ավանդույթ ամբողջ համայնքով  տոնական օրերը նշելու վերաբերյալ: Մասիսցիները շատ մեծ ջերմությամբ էին վերաբերվում իրենց քաղաքապետին, ինչպես նաեւ քաղաք այցելած «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժաման պատվիրակությանը:

Մարամասները տեսանյութում:

«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» Շարժման մամուլի ծառայություն

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան