Իսկ գուցե՞ ժամանակն է հաշվել, թե ինչ չափով կորուստներ է ունեցել Արցախը 2018 թվականից սկսած․ԱՀ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյան

Ներքաղաքական

Երեկ ԱԺ - ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը երբեք ավելի մեծ բյուջեի չի ունեցել: «Եվ ՀՀ-ն երբեք ավելի մեծ ծավալով աջակցություն չի ցուցաբերել Արցախին: Այսինքն՝ ՀՀ աջակցությունը 2021թվականին Արցախին աճել է 122 տոկոսով կամ 70 մլրդ դրամով, իսկ Արցախի բյուջեն ընդհանուր առմամբ աճել է 48 տոկոսով կամ 45 մլրդ դրամով: 2021 թվականի Արցախի բյուջեի 73 տոկոսը վճարել է ՀՀ կառավարությունը»,-նշել է Փաշինյանը, ապա հավելելով, որ դա իրականացվել է ՀՀ ժողովրդից, այսպես ասած, կտրելու հաշվին։ Այս, ինչպես նաեւ այլ ուշագրավ հարցերի շուրջ <<Իրավունքը>> զրուցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ, «Արցախի ժողովրդավարական կուսակցության» նախագահ ԱՇՈՏ ՂՈՒԼՅԱՆԻ հետ։

-Պարոն Ղուլյան, ինչպես կգնահատեք Բրյուսելում ընդունված որոշումները: Շառլ Միշելի` հանդիպման ժամանակ կողմերը համաձայնության են եկել տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ` արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի, Ադրբեջանի տարածքով` Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաեւ երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային բեռնափոխադրումների շուրջ:  Շառլ  Միշելի տարածած հայտարարության մեջ նշվում է Ղարաբաղի էթնիկ հայերի  անվտանգության ապահովման անհրաժեշտության մասին։ Ի՞նչ է  սա նշանակում՝ կարգավիճակ Ադրբեջանի կազմում՝ անվտանգության դիմա՞ց։

-Բրյուսելում տեղի ունեցած վերջին հանդիպման մասին արդեն շատ է խոսվել, բայց քանի որ հավաստի տեղեկատվություն չկա եռակողմ ձևաչափով խոսակցության արդյունքում իրական պայմանավորվածությունների մասին, թեման դեռ շարունակում է մնալ քաղաքական քննարկումների օրակարգում: Կարիք չեմ տեսնում խորանալ հաղորդակցության ենթակառուցվածքների թեմաներում, քանի որ զուտ ՀՀ քաղաքական օրակարգի հարցեր են և այդ մասին Հայաստանում  թե մասնագիտական, ու թե քաղաքական ակտիվ դիսկուրս կա:

Շատ ավելի լուրջ քննության են ենթակա ղարաբաղյան կարգավորման համատեքստում Եվրոպայի խորհրդի նախագահի ներկայացրած ձևակերպումները. այստեղ, բացի օգտագործված նոր հասկացություններից, աչքի է զարնվում եվրոպական բարձրաստիճան պաշտոնյայի` հակամարտության կողմերից ստացած ազդանշանները: Պետք չէ խոշորացույցի տակ նայել այդ նախադասությանը` հասկանալու համար, որ Շառլ Միշելը պարզապես փորձել է համադրել Ադրբեջանի ղեկավարի` որպես բանակացային նախապայման հայտարարարած «Ղարաբաղ» և ոչ թե նույնիսկ «Լեռնային Ղարաբաղ» հասկացությունը և Հայաստանի փաստացի ղեկավարի հայտարարած «անվտանգության և իրավունքների ապահովման» մասին թեզերը:

Ի՞նչ է դա նշանակում` կարճ կասեմ. նշանակում է, որ պետք է պատրաստվել բանակցություններին և ճիշտ ազդանշաններ տալ միջազգային կառույցներին ու հակամարտության կարգավորման մեջ ներգրավված ազդեցիկ դերակատարներին:

-Պարոն Ղուլյան, Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը օրերս հայտարարել է, որ հաջորդ հանդիպման ժամանակ հայկական կողմի հետ, պետք է արդեն քննարկել հստակ փաստաթուղթ: Ի՞նչ է սա նշանակում, ի՞նչ վտանգներով է հղի մեզ համար այդ փաստաթուղթը։

-Շատ դժվար է ասել, թե ինչ է նշանակում որևէ ձևակերպում, եթե տեղեկացված չես գործընթացի մասին: Մի բան կարելի է հաստատ արձանագրել, որ երբեք ղարաբաղյան կարգավորման գործընթացն այսքան փակ, համարյա գաղտագողի չի եղել: Կարելի է, իհարկե, ենթադրություններ անել, բայց դրանք 50 տոկոսով հավաստի տեսակետներ կլինեն:

Ակնհայտ է, ադրբեջանական կողմը բանակցային հստակ ուղեգիծ է պահում. եթե ճիշտ եմ հիշում, նրանք արդեն հինգ տարի է խոսում են սուբստանտիվ (առարկայական) բանակցությունների անհրաժեշտության մասին: Անհասկանալի է մնում մեր` հայկական կողմից պահող բանակցային ուղեգիծը. երբ դու անընդհատ խոսում ես «խաղաղության դարաշրջանի» մասին, ուրեմն քեզ հետևողական մղելու են դեպի այդ դարաշրջանը տանող ճանապարհը, անկախ նրանից, թե այդ ճանապարհն ինչքանո՞վ է խորդուբորդ, և որ այդ ճանապարհի վերջում անդունդ է ու անկում: Պարզապես այս պարագայում հարց է առաջանում, թե նույն այդ քննարկումներից հետո Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունները հերթական անգամ չհարգելու դեպքում ինչու՞ են մեղադրող ու մերկացնող հայտարարություններ արվում:

-Պարոն Ղուլյան, երեկ ԱԺ - ում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը երբեք ավելի մեծ բյուջեի չի ունեցել: Տպավորություն թողնելով, որ Արցախը ՀՀ ի կողմից սնտեսված չի և չի էլ եղել։ Ի՞նչ կասեք այս, այսպես ասած, արդարացնող, դիտարկման մասին։

-Անկեղծ պիտի ասեմ, որ այդ թվերը լսելուց հիշեցի 1988թ. մարտին Խորհրդային Միության ղեկավար Գորբաչյովի ելույթը, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ինքանավար մարզին 450մլն ռուբլի են հատկացնելու և հասկանալի էր, որ այդ օժանդակությունն արվում էր ղարաբաղյան շարժումը լռեցնելու համար:

Իմ պաշտոնավարման երկար տարիներին չեմ հիշում որևէ դեպք, երբ ՀՀ-ն պարբերաբար հրապարակի Արցախին հատկացվող ֆինանսական գումարների չափերի մասին, դա արվել է լուռ ու մունջ և բոլոր այն հայտերի չափով, ինչ որ ներկայացվել է Արցախից` միջպետական վարկի համար և մի բան էլ ավել:

Իսկ գուցե՞ ժամանակն է հաշվել, թե ինչ չափով կորուստներ է ունեցել Արցախը 2018 թվականից սկսած և, հատկապես, 2020թ. քառասունչորս օրյա պատերազմի արդյունքում:

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում