Մենք Ձեզ գարուններ ու կյանք ենք պարտք մեր լույսեր
Ախ կանայք
«Քեզ համար զինվոր» նախագծի հեղինակ և իրականացնող, մեր գործընկեր, լուսավո Մարդ Գայանե Զարգարյանը անդրադարձել է օրվա խորհրդին, շնորհավորելով փոքրիկներին.
Ուզում եմ որ Ձեր մեջ ապրեն երազանքները
ՄԵՐ ԼՈՒՅՍԵՐ
Յուրաքանչյուր երեխա ապագայի խորհրդանիշն ու երաշխիքն է՝ երկրի, ընտանիքի, հողի ու հայրենիքի…
Ու որքան էլ, որ գույներ պակասեցին մեզանից, ու որքան էլ որ շատ ու շատ ընտանիքներում կտրեցին մեր երեխաների մանկության թելը… Սիրելի ու անգին փոքրիկներ. ուզում եմ, որ ձեր մեջ ապրեն երազանքները: Որովհետեւ դրանք ոչ միայն ձերն են, այլ նաեւ Ձեր ծնողներինը:
ՄԵՆՔ ՁԵԶ ԳԱՐՈՒՆՆԵՐ ՈՒ ԿՅԱՆՔ ԵՆՔ ՊԱՐՏՔ, ՄԵՐ ԼՈՒՅՍԵՐ, ԵՒ ԴՐԱ ՀԱՄԱՐ ՄԻՇՏ ՊԻՏԻ ԳՈՐԾԻ ԴՆԵՆՔ ՄԵՐ ՍԻՐՏՆ ՈՒ ՄԻՏՔԸ, որ ՁԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԿԱՌՈՒՑՎԵՆ ԱՄՈՒՐ ՈՒ ԿԱՅՈՒՆ ՀԻՄՔԵՐԻ ՎՐԱ:
Սիրե՛նք ու պաշտպանե՛նք մեր երեխաներին, եւ ի դեմս նրանց՝ պաշտպանե՛նք մեր ընտանիքներին ու նրանց վաղվա օրը:
Մեր ապագան դուք եք՝ Սիրելի փոքրիկներ եւ մենք հանուն այդ ապագայի պարտավոր ենք ամեն մեկս մեր տեղում ՝ դրսևորելու ամենօրյա և անձնական բարձր պատասխանատվություն:
ԻՍԿ ԼՈՒՍԱՆԿԱՐԻ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆ
Մեր Հերոս Նարեկի դուստրն է՝ Մարինկան. ասում է, որ խաղաղություն է ուզում ու սպասում է հայրիկին միշտ:
Ու նաեւ հպարտությամբ անկեղծանում, որ ԷՆՔԱՆ ԲԱՐՁՐ Է ԵՐԳԵԼՈՒ, ՈՐ ՊԱՊԱՆ ԼՍԻ՝ ԳԱ...
ԱՅՆՊԵՍ ԱՊՐԵՆՔՙ ՈՐ ՉԱՄԱՉԵՆՔ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ԱՉՔԵՐԻՆ ՆԱՅԵԼՈՒՑ: