«Հպարտ եմ, որ ծնողներիս անունը դաջվելու է թատրոնի պատին».ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ

Մշակութային

Հունիսի 2-ին` ժամը 13:00-ին, Երվանդ Ղազանչյանի 85-ամյակի օրը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի ճակատային հատվածում կբացվի Երվանդ Ղազանչյանի եւ Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը:

Այս առիթով «Իրավունքը» զրուցեց նրանց որդու` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԹԳՄ նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ հետ:

– Պարոն Ղազանչյան, հունիսի 2-ին կբացվի Ձեր ծնողների` Երվանդ Ղազանչյանի եւ Գալյա Նովենցի միասնական հուշատախտակը: Այդ օրը նաեւ Երվանդ Ղազանչյանի ծննդյան 85-ամյակն է: Տարիների խորքից, երբ հայացք եք նետում անցյալ, ինչպիսի՞ն եք հիշում Ձեր հայրիկին:

– Ոչ միայն նրա, այլեւ նրա սերնդի կարիքը օրեցօր ավելի շատ է զգացվում: Որպես ծնող` նրա պակասը շատ է զգացվում ոչ միայն ինձ մոտ, այլ նաեւ մեր ընտանիքում` կնոջս, աղջկաս, թոռանս կյանքում: Բայց կյանք է, եւ ոչինչ անել չես կարող: Հիմա այս հուշատախտակը, որ կբացենք հունիսի 2-ին, հարգանքի տուրք կլինի նրանց հիշատակի հանդեպ: Կարծում եմ` դա ոչ միայն ինձ,այլեւ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի կոլեկտիվի համար է, որին նա նվիրված էր, եւ օրվա համարյա մեծ մասը այստեղ էր անցկացնում, դա նաեւ սերունդների համար է: Եվ սերունդներն անցնելով թատրոնի կողքով` կհետաքրքրվեն, կհիշեն:

– Խոսելով Երվանդ Ղազանչյանից` չենք կարող չանդրադառնալ Ձեր մայրիկին` ՀՀ ժողովրդական արտիստ Գայլա Նովենցին: Ինչպիսի՞ մայր էր:

– Անկրկնելի հոգատար մայր էր իր զավակների, թոռների, հարազատների նկատմամբ: Եվ նաեւ շատ ուրախ եմ ու տրամաբանական եմ համարում, որ հուշատախտակը միասնական է լինելու: Վերջին հաշվով` Գայլա Նովենցն իր ստեղծագործական կյանքի վերջին շրջանում իր ամենահայտնի դերերը խաղաց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում: Նա, չնայած շատ թատրոններում է աշխատել, բայց իր ամենասիրելի թատրոնը Պարոնյան թատրոնն էր, որտեղ նա խաղաց իր ամենահայտնի դերերը` Ֆիլումենա Մարտուրանոն, Լիսիստրատեն, միսիս Սեւիջը: Սեւիջը իր վերջին դերն էր, որը նա խաղաց իր մահից ուղիղ երկու ամիս առաջ: Որպես զավակ` իհարկե, տխուր եմ, որ նրանք այսօր իմ կողքին չեն, բայց նաեւ մի տեսակ հոգեկան բավարարվածություն եմ զգում, որ նման հուշատախտակ է լինելու, եւ նրանց անունը դաջվելու է թատրոնի պատին:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում