Սորոսի հիմնադրամը լուծարելու պահանջով դատարան դիմելու նախաձեռնությունը դատապարտված է ձախողման
Իրավական
«Մի խումբ փաստաբաններ Հայաստանում դիմում են դատարան, այսպես կոչված, Սորոսի հիմնադրամը լուծարելու պահանջով։ Ի սկզբանե ասեմ, որ այդ նախաձեռնությունը դատապարտված է ձախողման, քանի որ Սորոսի հիմնադրամի լուծարումն իրավաբանության եւ օրենքների հետ ոչ մի կապ չունի։ Այն համաշխարհային մաշտաբի մաքուր քաղաքականություն է։ Սորոսը ԱՄՆ պետության շահերն է սպասարկում եւ իր նմանների դեմն առնող մի ուժ կա աշխարհում` Ռուսաստան պետությունը։ Հետեւաբար, այն, ինչ կարելի է անել` դա գոնե քարոզչական դաշտում Ռուսաստանին օգնելն է։ Ռուսաստանի աշխարհաքաղաքական օրակարգն էլ հայտնի է», - գրել է «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար, «Հականացիստական ճակատ» նախաձեռնության համակարգող ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ: