Ում հետ կմենամարտի Կամո Ունանյանը՝ MMA-ի երեւանյան մրցաշարում

Տեսանյութեր

Սպորտային կարատեի աշխարհի և եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը շուտով կմենամարտի նաև MMA սպորտաձևում։ Օրերս, Երևանում MMA սպորտաձևի մրցաշարեր կազմակերպող նոր, բայց արագ զարգացող «Exclusive Fighting Championship» (EFC) կազմակերպության հետ, որի հիմնադիրն է Ռոբերտ Ղազանչյանը, նա պայմանագիր է կնքել։

Ըստ պայմանագրի, հուլիսի 23-ին, Երևանում ընթացող MMA-ի մրցաշարում Կամոն բացառիկ կարգով կունենա իր դեբյուտային մենամարտը։

Թերևս դեռ պարզ չէ, թե ով է լինելու Կամոյի հակառակորդը, սակայն, մեզ հետ զրույցում ասաց, որ այդ հարցով զբաղվում են EFC-ի մենեջերները, ապա հավելեց, որ մի քանի տարբերակներ քննարկվում է․ «Ես EFC-ի մենեջերներին հատուկ զգուշացրել եմ, որ մրցաշարում հակառակորդս ոլորտում չլինի նորեկ, այլ փորձառու մասնակից»,- ասաց Ունայանն ու պնդեց․ «Որքան էլ փորձառու լինի հակառակորդս, միևնույն է, ամեն ինչ անելու եմ, որ գեղեցիկ հաղթանակ ունենամ»։

Իսկ գեղեցիկ ու բացառիկ հաղթանակի համար Կամոն արդեն ամենօրյա խիստ ռեժիմով սկսել է մարզումները։

Հարցին, թե արդյո՞ք դժվար չէ կարատեից միանգամից անցում կատարել MMA-ին, սպորտային կարատեի աշխարհի և եվրոպայի չեմպիոնը շեշտեց«Այս ոճում բոլոր սպորտսմեններն էլ ինչ-որ սպորտաձևերից են մարզական ուղին շարունակել MMA-ում»,- ասաց Կամոն ու շտապեց տեղեկացնել, որ չի պատրաստվում դադարեցնել սպորտային կարատեի իր կարիերան։  

«Սա պարզապես մեկ մենամարտ է լինելու, որից հետո կմտածենք հետագայում  կշարունակե՞մ MMA-ում թե ոչ։ Իհարկե, չեմ պատրաստվում լքել սպորտային կարատեն, ավելին՝ մինչև տարեվերջ բազմաթիվ շատ կարևոր մրցաշարեր կան, որին ես պետք է մասնակցեմ։ Անխոս, պետք է պատրաստվեմ որպեսզի դրանք էլ հաջողությամբ ու հաղթանակով պսակվեն», - վստահեցրեց Սպորտային կարատեի աշխարհի և եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը։

Ի դեպ, մինչ MMA-ի երևանյան մրցաշարը` հունիսի 10-12-ը Կամո Ունանյանը պատրաստվում է Խորվաթիայիում մասնակցել կարատեի Շիտորյու մարզաձևի եվրոպայի առաջնությանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում