Հիմա Մխիթարյանի «քայլի» ժամանակն է
Սպորտ«Ռոմայի» ղեկավարներն հանդիպման ժամանակ Հենրիխ Մխիթարյանի ներկայացուցիչներին տեղեկացրել են, որ չեն պատրաստվում բարելավել պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ իրենց առաջարկը, հաղորդում է Sky Sport Italia-ն: Իտալական ակումբը տեղեկացրել է, որ վերջին առաջարկը լավագույնն է ինչ կարող են առաջարկել հայ ֆուտբոլիստին։ Ըստ այդմ աղբյուրը տեղեկացնում է, որ Մխիթարյանը ամենայն հավանականությամբ կհեռանա թիմից ազատ գործակալի կարգավիճակով։
Իտալական հեղինակավոր աղբյուրը նշում է, որ Միլանի «Ինտերը» պատրաստ է ավելի բարձր աշխատավարձ վճարել 33-ամյա հայ կիսապաշտպանին, քան «Ռոման»: Միլանցիները վստահ են, որ գործարքը կիրականացնեն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մխիթարյանը արդեն հրաժեշտ է տվել թիմակիցներին եւ հայտնել թիմից հեռանալու որոշման մասին։
Թե ինչ կորոշի իր ապագայի վերաբերյալ հայ ֆուտբոլիստը պարզ կլինի շուտով, քանի որ գործող պայմանագրի ավարտին քիչ ժամանակ է մնացել։

