ԶԱԳՍ-ից ուղիղ Ֆրանսիայի հրապարակ
Տեսանյութեր«Խեղափոխություն» նախագծի հեղինակ Նարեկ Մութաֆյանն ու 44-օրյա արցախյան պատերազմում զոհված կապիտան Իշխան Պետրոսյանի դուստր Մարգարիտա Պետրոսյանն այլեւս պաշտոնապես տեր եւ տիկին են: Նրանք ՔԿԱԳ-ից (ԶԱԳՍ-ից) եկել էին ուղիղ Ֆրանսիայի հրապարակ` շարունակելու պայքարը` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: նորապսակներին հրապարակում դիմավորեցին երգով ու ծափերով:
Նշենք, որ զույգը որոշել է, որ մինչեւ Նիկոլ Փաշինյանը չհեռանա, ոչ մի հարսանեկան արարողություն չեն անելու, բայց վստահ են. «Հարսանիք լինելու է, Նիկոլը գնալու է»:
Անսահման երջանկություն եւ բարօրություն ենք մաղթում նորապեսակներին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

