Չալաբյանի կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությունը տեղի կունենա այսօր
Իրավական«Համախմբում» շարժման անդամ, հասարակական քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքի քննությունը կիրականացվի 30.05.2022 թ.-ին, ժամը՝ 17:00-ին՝ Վերաքննիչ քրեական դատարանում (հասցե՝ Գարեգին Նժդեհի 23)։
Ավետիք Չալաբյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոքը մակագրվել է դատավոր Արմեն Դանիելյանին։ Ժամը՝ 17:00-ին Չալաբյանի աջակիցները հավաքվելու են դատարանի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելու:

