Լսվելու է Փաշինյանի կողմից առերեւույթ պետական դավաճանություն կատարելու հատկանիշով քրգործ հարուցելու մասին հաղորդմանը պատշաճ ընթացք չտալու վերաքննիչ բողոքը
Իրավական
Մայիսի 30-ին, ժամը՝ 12:30-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում (հասցե՝ ք․ Երեւան, Գ․ Նժդեհի 23) լսվելու է Նիկոլ Փաշինյանի կողմից առերեւույթ պետական դավաճանություն կատարելու հատկանիշով քրեական գործ հարուցելու մասին հաղորդմանը պատշաճ ընթացք չտալու մասին վերաքննիչ բողոքը։
Այս գործընթացում որպես տուժող կողմ են ներգրավված 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողներն ու հարազատները, որոնք կոչ են անում հայրենակիցներին ի աջակցություն իրենց եւ ի պաշտպանություն արդար դատավարության՝ այդ ժամին լինել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի բակում:
https://iravunk.com/sim/?p=227954&l=am/