ԵԱ. Բաչկովն ու Բազեյանը կպայքարեն ոսկե մեդալի համար
ՍպորտԱրթուր Բազեյանն ու Հովհաննես Բաչկովը դուրս եկան Երեւանում անցկացվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչ։
57 կգ քաշային Արթուր Բազեյանը հաղթեց բուլղարացի Ջավեր Դիաս Այբանեզին:
Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը 63.5 կգ քաշայինների կիսաեզրափակիչում մրցեց հունգարացի Ռիչարդ Կովաչի հետ եւ 5:0 հաշվով հաղթանակ տարավ:
Մայիսի 30-ին բռնցքամարտիկները կպայքարեն ոսկե մեդալի համար։

