Մի քանի օրականից մինչև 18տ․ երեխաներ, որոնցից 255-ը ենթակա են որդեգրման․Հայաստանյան մանկատներում առկա պատկերը այսօր

Հանդիպում

Հայաստանում երեխաները մեծամասամբ հայտնվում են մանկատներում, խնամքի այլ հատուկ հաստատություններում ոչ թե կենսաբանական ծնողների բացակայության, այլ հենց իրենց հաշմանդամության, աղքատության կամ այլ խոցելի խնդիրներ ունենալու հետևանքով: 

Հայաստանում շուրջօրյա խնամքի հաստատություններում գտնվող որքա՞ն  երեխաներ ունենք այսօր, այդ թիվը գնալով՝ ավելանո՞ւմ է, թե՞ նվազում, ինչպես է կազմակերպվում նրան կրթությունը, նրանցից քանիսն են  որդեգրման ենթակա այս եւ այլ հարցերի շուրջ էլ զրուցել ենք Աշխատանքի եւ սոցիալական հարցերի հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինե Հովհաննիսյանի հետ, ով նախ նկատեց․

-Ներկա պահի դրությամբ նախարարության ենթակայության երեխաների խնամքի շուրջօրյա հաստատություններում խնամք են ստանում 590 շահառու, որոնց թվում են՝ մի քանի օրական նորածիններից միջեւ 18 տարեկան երեխաններ։ Դեպքերը շատ տարբեր են՝ որոշ դեպքերում ծնողները հրաժարվել են, որոշ դեպքերում ծնողները զրկվել են ծնողական իրավունքներից կամ սահմանափակվել են նրանց իրավունքները։ Որոշ դեպքերում, ցավոք, ծնողները լքել են կամ պարզապես՝ չկան։

-Համեմատած նախորդ տարվան, մանկատուն հանձնվող երեխաների թիվը նվազե՞լ է, թե՞ հակառակը։

-Եթե վիճակագրությամբ համեմատենք, դեպքերը վստահաբար ավելի շատ նվազել են, հիմա ավելի քիչ թվով երեխաներ են հանձնվում պետության խնամքի ներքո, քան ոչ միայն նախորդ, այլ դրանից առաջվա տարիներին։

Այստեղ երկու շատ կարեւոր գործոն կարող եմ նշել․ 2019թ․-ին ապաինստիտուցիոնալացման ակտիվ գործընթաց սկսվեց, որը շարունակվում է մինչ այս պահը։ Այսինքն նախարարության ենթակայության տակ գործող գիշերօթիկ հաստատություն եւ մեկ մանկատուն, այսպես ասած, ապաինստիտուցիոնալացման գործընթաց անցան։ Երեխաներ կային, որոնք որ հնարավոր էր, որպեսզի վերամիավորվեին իրենց կենսաբանական ընտանիքների հետ՝ վերամիավորվեցին։ Եվ արդյունքում երեխաների ընտանիք վերադառնալու արդյունքում մի քանի հաստատություններ փակվեցին։

Ունենք նաեւ մեկ այլ շատ ակտիվ ծրագիր, որը կոչվում է խնամատարության, որի արդյունքում շատ երեխաներ այլընտրանքային ընտանիքում են իրենց դաստիրակակությունը եւ խնամքը ստանում, որը կոչվում է խնամատարություն։ Կարծում եմ այս երկու գործոնը իրենց ազդեցությունը միանշանակ ունեցել են պետության խնամքին հանձնվող երեխաների թվի նվազման վրա։

-Տիկին Հովհաննիսյան, 59 երեխաներից քանի՞սն են այս պահին որդեգրման ենթակա։

-2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ որդեգրման ենթակա երեխաների թիվը եղել է շուրջ 271, մանկատներից որդեգրվել են 10 երեխա 2022 թվականի ապրիլի 1-ի դրությամբ որդեգրման ենթակա երեխաների թիվը 255 է, մանկատներից որդեգրվել է 2 երեխա։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

https://iravunk.com/sim/?p=227893&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ