«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Դիլիջանում ավելի քան 5 ժամ որոնում են 29-ամյա տղային, ով ընկերուհու հետ բարձրացել էր «Թաքնված ջրվեժ» և տեսել, թե ինչպես է վերջինս սայթաքել ու ընկել ջրվեժը

Քրեական

Արդեն 5 ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատի 6 հրշեջ-փրկարար, ոստիկանության Տավուշի մարզային վարչության, վարչության պետ Սերգո Ավետիսյանի և ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողների հետ՝ ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանի գլխավորությամբ, ինչպես նաև նրանց միացած «Հայանտառի» Հաղարծինի տեղամասի աշխատակիցները, Հաղարծին բնակավայրի «Թաքնված ջրվեժ» կոչվող արահետում մոտ 3 կիլոմետր շառավղով որոնողական աշխատանքներ են կատարում:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:20-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել Աննա Խ.-ից, ով հայտնել է, որ նշված տարածքում մոտ 5-10 մետր բարձրությունից ինքն ընկել է գետը, և այդ պահին իր հետ է եղել իր ընկերը՝ 29-ամյա Վահան Ս.-ն:   Որոշ ժամանակ անց ինքը գետի մեջ ուշքի է եկել և ահազանգել է համապատասխան մարմիններին:  

Օպերատիվորեն ժամանել են Դիլիջանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Աննա Խ.-ին, այնուհետև միացել փրկարարներին և ոստիկաններին, և ոտքով մոտ 3 կմ շարունակել են Վահան Ս.-ի որոնողական աշխատանքները:   Երեք ուղղություններով որոնողական աշխատանքները շարունակվում են, որոնք ղեկավարում են ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետը, ոստիկանության Դիլիջանի բաժնի պետը, Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատի օրվա պատասխանատուն և «Հայանտառի» Հաղարծինի տեղամասի անտառապետը:  

Առաջին իսկ պահից որոնողական աշխատանքներին միացել են նաև նշված վայրի հարևանությամբ գործող սննդի կետի աշխատակիցները, որոնցից Սեյրանը մի քանի անգամ իր Niva-ով անտառի դժվարանցանելի հատվածում՝ փրկարարների և ոստիկանների հետ մոտ 4 կմ որոնողական աշխատանքներ կատարեց:   Անտառի մուտքի մոտ հայտնաբերվել է նաև Mazda մակնիշի ավտոմեքենան, որով՝ ըստ Աննա Խ-ի հայտարարության, ինքը Վահան Ս.-ի եկել էին այնտեղ և մեքենան կայանել, ու մոտ 3,5 կմ ոտքով՝ անտառով հասել «Թաքնված ջրվեժ»:   Այս պահին որոնողական աշխատանքները շարունակվում են:  

«Թաքնված ջրվեժը» գտնվում է Դիլիջան ազգային պարկից՝ Հաղարծնի վանքից ոչ հեռու: Անցնելով անտառային մի փոքր արահետով, որը ոլոր-մոլոր ձգվում է մինչ լեռան ստորոտը, կարելի է այն տեսնել: Այն զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկն է, քանի որ ամռան շոգին ու քայլքից հովանալու հնարավորություն է ընձեռնում: Ջրվեժը հեռու է մարդկային աչքից, նրա ուղին միայն հովիվներն ու գիտակներն են գտնում, այդ պատճառով էլ անվանվում է «թաքնված»:   

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան