«Սասնա Ծռերի» նկատմամբ դատավճիռը մտել է ուժի մեջ՝ նրանց վերադարձնում են բանտ․ փաստաբան
Քրեական
Րոպեներ առաջ ինձ տեղեկացրին, որ տեղի ոստիկանությունը՝ բաժնի պետի գլխավորությամբ, առանց հիմք եւ պատճառ նշելու, Սասնա Ծռեր խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանին տանից արգելանքի է վերցրել եւ տեղափոխում է Երեւան: Այս մասին իր էջում գրել է փաստաբան Մուշեղ Շուշանյանը:
Նա, նաեւ հավելել է. «Կապվեցի, բայց ոստիկանները հրաժարվեցին ինձ հետ խոսել:
Հենց նոր տեղեկացա, որ ոստիկանները այցելել են նաեւ Վարուժան Պարսամի Ավետիսյանի բնակարան:
Իսկ սա նշանակում է, որ Սասնա ծռերի նկատմամբ դատավճիռը մտել է ուժի մեջ եւ տղաներին վերադարձնում են բանտ»:
Մեկնակբանություններում նշել են, որ տարել են նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանին»:
https://iravunk.com/sim/?p=227837&l=am/