«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

(Կարդա՛լ բջջային տարբերակը)

Ե՛վ անձամբ կապիտուլյանտը, ե՛ւ նրա քարոզչամեքենան անսահման թմբկահարել են, թե` տեսեք-տեսեք, Հայաստանը սեփական ԱՐԲԱՆՅԱԿ է թողարկել տիեզերք: Եվ քանի որ Նիկոլը տիեզերական ստախոս եւ մանիպուլյատոր է, միանգամից մտածում ես, որ մի բան այն չէ... Եվ ահա այդ զարմանալի լուրը կասկածի տակ դրեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը. «Շատ դժվար է ասել, որ Հայաստանը արբանյակ ունի: Դա Իլոն Մասկի ուղարկած SpaceX արբանյակներից է, եւ դա հենց իրենն է: Մենք չգիտենք` հիմա դա ինչքանով է հայկական համարվում, ինչ են պայմանավորվել իրենք: Հայկական լինելու համար դա պետք է կառավարվի Հայաստանից եւ միայն Հայաստանը ունենա հասանելիություն դեպի այդ արբանյակը: Եթե մյուսներն էլ ունեն, ապա դա ավելի վատ է. կարող են գողանալ մեր տվյալները»: Անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանն էլ է թերահավատ տրամադրված. «Այսօր սեփական միջոցներով արբանյակ կարող են ուղարկել նույնիսկ այս գրառումը կարդացողներից մի քանի տասնյակ մարդ: Մոտ 80-100 հազար դոլարի պատմություն է (ավելի էժան տարբերակներ էլ կան) արբանյակ սարքելն ու ուղեծիր հանելը: Այլ հարց, որ այդպիսի արբանյակի հնարավորությունները շատ սահմանափակ են, շահագործման ժամանակն էլ կարճ է եւն, եւն»: Պատկերավոր ասած, սրանցից հեռու չէ, որ քարոզչական նպատակով սեփական պարգեւավճարի չափ փող ծախսեն, եւ ասենք Չալոյի կղանքով լցված գիշերամանը թողարկեն տիեզերք ու անունը դնեն արբանյակ...

Վերջին շրջանի զարմանալի լուրերից մեկն էլ ԱԱԾ-ի հաղորդումն էր, որ բռնել են մի տականքի, ով 200 դոլարով թշնամուն ռազմական գաղտնիքներ էր տրամադրում: Երեւի թե, այդ լուրն իմանալուն պես Հուդան երկրորդ անգամ կախվի` դարդ անելով, թե ինչ աստիճանի են արժեզրկել իր ԵՐԵՍՈՒՆ ԱՐԾԱԹԸ: Բայց արի ու տես, որ այդպիսի պատմությունների մեջ ռազմական փորձագետ Սենոր Հասրաթյանը որոշակի կասկածահարույց հանգամանքներ է տեսնում. «Մեր վերջին պատերազմում կրած խայտառակ պարտությունից հետո բավականին հաճախակի է դարձել «դավաճան-լրտեսների» հայտնաբերման եւ դրանց մասին պաշտոնական մակարդակով հաղորդագրություններ տարածելու «սովորությունը»: Փորձելով չկասկածել հայրենական հատուկ ծառայությունների կողմից այդ ուղղությամբ իրականացվող գործընթացների անաչառության վրա, այդուհանդերձ, մտավախություն ունեմ, որ «դավաճան-լրտեսների» հայտնաբերման եւ հրապարակայնորեն դրանց վերաբերյալ բավականին հաճախակի դարձած պաշտոնական իրազեկման պրակտիկան (գիտակցաբար, թե անգիտակցաբար) միտված է սպասարկելու ոչ այնքան մեր, որքան թշնամու շահերը... Ամենահրեշավորն ու սարսափելին, թերեւս, կլինի այն, երբ ժամանակ հետո պարզվի, որ «դավաճան-լրտեսների» վերաբերյալ փակ տեղեկությունների աղբյուրը եղել է ոչ թե ներսից, այլ դրսից»: Դե ինչ, երեւի թե Հուդան հանգիստ կարող է ննջել իր գերեզմանում, զի կա կապիտուլյանտ, որը մի բան էլ գերարժեվորել է «30 արծաթը»:

Իսկ ՔՊ-ական ԵՂՈՅԱՆ ԱՐՄԱՆԸ հանդես է եկել մի զարմանալի ինքնաարդարացնող «բացառիկ հայտնագործությամբ»: Մեջբերելով Արմեն Ռուստամյանի` ԱԺ-ում հնչեցրած խոսքերն այն մասին, որ իշխանությունները պատրաստվում են Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, հայտարարել է. «Շատերը կասեն` սա լեզվի սայթաքում է, բայց… Ոչ թե հանձնել… Որ թողնում ես, ուրեմն` այնտեղ կա հիմա, որ թողնում ես: Եթե հանձնում ես, ուրեմն` քոնն ա, որ հանձնում ես: Տարբերություն, չէ՞, կա: Ուրեմն` ջանք չես գործադրում` հանելու համար: Մեղադրանքը փոխվում ա, չէ՞: Պետք ա շատ հստակ լինել մեղադրանքների մեջ»: Իյա՜, իրո՞ք... Տրամաբանության բռնաբարման այնպիսի զարմանալի օրինակ է, որ անպայման պետք է ընդգրկել դասագրքերում, հեղինակին էլ պահել ֆորմալինի մեջ` ապակյա մեծ տակառով: Որպեսզի ուսանողները գան, նայեն եւ ստույգ իմանան, թե ինչպիսին չի կարելի լինել: Այդ եղանակով սույն նիկոլականը գոնե գիտությանը ծառայած կլինի:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան