Միքայել Բադալյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը բացառապես քաղաքական է. պաշտպան
Իրավական
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել միջնորդություն՝ «Ազատագրում» շարժման առաջնորդ Միքայել Բադալյանի նկատմամբ ընտրված փափանման միջոցը՝ կալանավորումը գրավով փոփոխելու վերաբերյալ։
Հայտնի է, որ Միքայել Բադալյանը որպես պրոռուսական քաղաքական գործիչ մշտապես իր գործունեության ժամանակ ջանքեր է գործադրել որպեսզի հասարակական տրամադրությունները հայ-ռուսական հարաբերությունների վրա բացասական ազդեցություն չունենան, այլ հակառակը՝ էլ ավելի ամրապնդվի դարերով ձևավորված բարեկամական պետությունների միջև փոխադարձ ժերմ փոխհարաբերությունները, սակայն պետք է փատսել, որ նրա կալանավորելը վկայում է այն մասին, որ ՀՀ իշխանությունները շեղվել են ճիշտ ճանապարհից և արդեն մեջքից են հարվածում դաշնակից պետությանը։
Միքայել Բադալյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը բացառապես քաղաքական է, որն ուղղված է վերջինիս լռեցնելու և նրա կողմից պրոռուսական ակցիաներ կատարելը դադարեցնելու համար»։