Հայազգի միլիարդատիրոջ աղջիկը Ռուսաստանի ամենահարուստ ժառանգորդների ցանկում է

Ախ կանայք

Forbes ամսագիրը հրապարակել է ռուս միլիարդատերերի ամենահարուստ ժառանգորդների վարկանիշը, որում ներառվել է նաև հայազգի Սերգեյ Գալիցկու (Հարությունյան) դուստրը՝ 3,3 մլրդ դոլար կարողությամբ:

Ցանկի 14-րդ տեղում «Մագնիտ» խանութների ցանցի հիմնադրի դուստրն է՝ 1995-ին ծնված Պոլինան, որը սովորել է Կրասնոդարի պետական գիմնազիայում, այնուհետ, ինչպես իր ծնողները, ավարտել է Կուբանի պետական համալսարանը «տնտեսագիտություն» ծրագրով։

Գալիցկու խոսքով՝ ինքը նախատեսում է սահմանափակ գումար թողնել դստեր ժառանգության համար։

«Նա համաձայնեց ինձ հետ: Հաջորդ սերունդը պետք է մոտիվացված լինի: Դագաղում գրպաններ չկան»,- պարզաբանել է գործարարը։

Մինչդեռ վարկանիշը գլխավորել է «Լուկօյլ»-ի խոշորագույն բաժնետեր Վագիտ Ալեքպերովի միակ որդին՝ Յուսուֆ Ալեքպերովը։

Հրատարակության տվյալներով՝ նրա ժառանգությունը գնահատվում է 21,4 միլիարդ դոլար։ Երկրորդ տեղում «ԵվրոԽիմ»-ի հիմնադիր Անդրեյ Մելնիչենկոյի դուստրն ու որդին են (11,35 միլիարդական դոլար), երրորդ տեղում են «Սիրբուր»-ի և «Նովատեկ»-ի համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնի ժառանգները (11,35 միլիարդական դոլար):

Նովոլիպեցկի երկաթի և պողպատի գործարանի գլխավոր բաժնետեր, տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինի որդիներն ու դուստրը չորրորդ տեղում են։ Մեկ երեխայի բաժինը կազմում է 8,3 մլրդ դոլար: Հինգերորդ տեղում են Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի որդին ու դուստրը (յուրաքանչյուրը 7,55 մլրդ դոլար)։

Նշվում է, որ ռուս միլիարդատերերի ամենահարուստ ժառանգորդների վարկանիշում կա 20 ընտանիք, որտեղ յուրաքանչյուր ժառանգ ունի առնվազն 2,6 միլիարդ դոլար։ Ըստ ամսագրի՝ 2022 թվականի ապրիլի 29-ի դրությամբ Ռուսաստանում եղել է 113 միլիարդատեր, որոնց ընդհանուր կարողությունը կազմում է 522 միլիարդ դոլար։

Ինչպես բացատրում է Forbes-ը, ամսագիրը միլիարդատերերի կարողությունը բաժանել է միայն օրինական երեխաների միջև։

 

https://iravunk.com/sim/?p=227753&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան