«Կինոյի պետական կառավարման համակարգը մի խնդիր ունի` փող կրծել». ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆ

Մշակութային

«Արվեստը սեր է» հաղորդման հյուրն է կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆԸ:

Պարոն Գալստյան, այսօր ի՞նչ ֆիլմեր են ֆինանսավորվում:

– Այսօր մսխում են այդ գումարները: Հայաստանի Հանրապետությունը, որը աղքատ երկիր է, ամեն տարի հարկատուների` իմ, ձեր գումարների հաշվին պետական բյուջեից կինոյին հատկացնում է ութ հարյուր միլիոն դրամ: Ես սա ասում եմ մինչեւ 2020, 2021 թվականի տվյալները: Հիմա դառել են գերփակ... Անցած տարի մեծ ֆիլմերի արտադրությանը այդ ութ հարյուր միլիոնից, որ պետք է տան կինոյին, տվել են, կարծեմ, հարյուր միլիոն դրամ, իսկ իրենց Կինոկենտրոնի գրասենյակի վերանորոգման վրա հատկացվել է հարյուր քսանյոթ միլիոն դրամ: Հիմա հարց է ծագում` այդ Կինոկենտրոնը արդյո՞ք արժանացել է նրան, որ իր գրասենյակը վերանորոգվի: Հինգ տարի է մի ժամանակավոր տնօրենի պաշտոնակատար է, բայց հինգ տարվա մեջ չի տվել մի ֆիլմ, որը մտնի միջազգային Ա կարգի փառատոների մրցույթ: Ոչ էլ տվել է ֆիլմ, որը դուրս է եկել շուկա, մարդիկ գնացել, նայել, հավանել են: Սրա համա՞ր եք նոր գրասենյակի վերանորոգման գումար տալիս: Կարող է պետք է նրան շպրտեք դուրս եւ ասեք` այս ի՞նչ ես անում: Հինգ տարի է այս աղքատ երկիրը քեզ ֆինանսավորում է, դու ոչ մի ֆիլմ չես տալիս: Ինչի՞ են հարյուր քսանյոթ միլիոն տվել, տվել են, որովհետեւ այդ հարյուր քսանյոթ միլիոնի հիսուն տոկոսը չի գնացել այդ վերանորոգման վրա:

Այսինքն` փողերի լվացո՞ւմ է գնում:

– Իհարկե, լվացում է: Այդ ի՞նչ վերանորոգում են արել, որ հարյուր քսանյոթ միլիոն դրամ է նստել: Հիմա գնացել են Կանն: Ես, ամենայն պատասխանատվությամբ, հայտնում եմ, որ միակ հայկական ֆիլմը, որ այս պահին Կաննում աշխատում է, դա իմ "Բեքստեջն" է, որովհետեւ իմ Լյուքսենբուրգի գործընկերները Կաննում են (նրանք ֆիլմ ունեն Կաննի մրցույթներից մեկում), եւ մենք ամեն երեկո իրար հետ ինֆորմացիայով փոխանակվում ենք: Իսկ "Բեքստեջը" այն ֆիլմն է, որի հետեւից ընկած են, որի դեմ քրեական գործ են հարուցել: Ինչ ասես ասացին իմ մասին, այդ թվում նաեւ ռեժիսորները: Հավաքեցին մի հանձնաժողով` ոչ բարով իր մտավորականներով: Ամեն անգամ, երբ մեր ֆիլմը կմտնի որեւէ փառատոն, ես կտամ այն անունները, ովքեր որ փակել են այդ ֆիլմը:

Երեւի տաս միլիոն դրամ ծախսել, գնացել են Կանն: Ո՛չ ֆիլմ ունեք Կաննում ցույց տալու, ո՛չ Կաննի ծրագրերում կաք, ոչ այնտեղ ձեզ հետ հանդիպելու են, որովհետեւ ես գիտեմ այն մարդկանց, որոնք որ մեծ կինոյում եղանակ են ստեղծում, որոշումներ են կայացնում: Այդ մարդիկ ձեզ չեն էլ նայում, չեն էլ խոսում ձեր հետ, որովհետեւ գիտեն, որ դուք Հայաստանում ֆիլմ եք փակել: Չեն խոսում ձեր հետ եվրոպական ինդուստրիայի հիմնական խաղացողները, գնացել եք Կանն` խայտառա՞կ լինեք: Բոլոր նորմալ երկրները ծովափնյա մեծ տաղավար ունեն, Հայաստանը նկուղում է հյուրասիրություն արել: Կինոյի պետական կառավարման համակարգը մի խնդիր ունի` փող կրծել, փող քերել այդ ութ հարյուր միլիոնից: Ոչ թե նոր ինվեստիցիաներ բերել եւ հայկական կինոն զարգացնել:

Հուզական աշխարհ է մշակույթի աշխարհը, եւ թվում էª պետք է համախմբված լինեն, երբ ֆիլմի համար Ձեր վրա քրեական գործ հարուցեցին, սատարեցի՞ն, որպեսզի խոսեն այդ անարդարությունից:

– Իմ կոլեգաները վհուկների շաբաշ էին անում` Ֆեյսբուքի գրառումներով երջանկացել էին, որ ինձ վրա քրեական գործ կա: Հիմա էլ երջանկացել են, որ Արմեն Գրիգորյանին կալանավորել են:

Ի դեպ, Կաննի բացման օրն են չէ՞ կալանավորել:

– Այո, Կաննի բացման օրը Արմեն Գրիգորյանին բանավոր խոսքի համար կալանավորել են, եւ հայկական կինոկառույցները` Կինեմատոգրաֆիստների միությունը, պրոդյուսերների գիլդան ծպտուն չեն հանում: Ես հոյակապ ընկերներ ունեմ Շիրակի մարզում էլ, Արարատի մարզում էլ: Այդ ընկերներիցս ոչ մեկը չի երջանկացել, որ Արմեն Գրիգորյանին կալանավորել են: Արմենն ի՞նչ է ասել: Նա ընդամենը հղում է արել մեր պատմական դաժան փաստերին, որ 1920-ական թթ. Ալեքսանդրապոլի պայմանագրից հետո դաժան բաներ են արել թուրքերը հայերի հետ: Պետք է պատմության անդրադարձի համար տանեք մարդուն կալանավորե՞ք: Այդ գործով տուժող կա՞: Կինեմատոգրաֆիստնե՛ր, մեռել ե՞ք: Պետք է գան ամեն մեկիդ ականջից բռնեն, տանեն, նոր հասկանաք, որ չի կարող կինո համայնքը լուռ մնալ եւ ասել` լավ, հիմա Արմեննա էլի, տարել են, տարել են, ինքը կոպիտ է խոսում: Ճիշտ է անումª կոպիտ է խոսում: Երկիրը պրծնում է արդեն: Դուք տեսել ե՞ք ձեր վարչապետը ոնց է քայլում թշնամական երկրի վարչապետի հետ հանդիպման ժամանակ` գլուխը կախ: Նա էլ հռհռում է: Երեսուն տարի երազել են, որ այդպես հռհռան հայերի վրա, հասել են նպատակներին: Դուք ծպտուն չեք հանում, Արմենը ձեր փոխարեն ավելի ագրեսիվ է խոսում...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում