«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

(Կարդա՛լ բջջային տարբերակը)

Քաղաքացիները, տեսնելով ոստիկանական անհամաչափ բիրտ ուժի եւ դաժանության գործադրումը ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ կողմից, հաճախ տարակուսում են ընդդիմադիրների «Ոստիկանը նիկոլ չի» կարգախոսից: Սակայն հենց ընդդիմադիրները պատմել են զարմանալի դրվագներ, որոնք վկայում են, որ ոստիկանները հաճախ նույն մտածողության կրողն են, ինչ ցուցարարները: Այսպես, ըստ ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանի. «Առավոտյան հրմշտոցի ընթացքում ոստիկաններից մեկը միայնակ հայտնվել էր ցուցարարների մեջ: Քանի որ առաջ էի գնում` «կենդանի պատ» կազմելու, իրեն հարցրի. «Ուզո՞ւմ ես քեզ ցուցարարների միջով ուղեկցեմ ձերոնց մոտ»: «Ես ՄԵՐՈՆՑ մեջ եմ, պարոն Մամիջանյան»: Մեկ ուրիշ դեպք էլ պատմեց «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը. «Մի քանի օր առաջ, երբ Պուշկին փողոցից ոստիկանական զորքերը վայրագությամբ մեզ ձերբակալեցին եւ ավտոբուս տեղափոխեցին, ավտոբուսում մենք շուրջ 40 քաղաքացի էինք եւ ընդամենը 1 ոստիկան: Նրան նայեցի ու ասեցի` «Նկատե՞լ ես, որ դու մենակ ես, իսկ մենք 40 հոգի»: «Ես մենակ չեմ, պարոն Բաբայան, ՄԵՆՔ 40 հոգի ենք»: Դե ինչ, դա եւս մեկ անգամ փաստում է, որ «Մենք»-ի ամբողջանալուն ընդամենը մեկ բան է խանգարում, եւ այդ մեկ բանը կապիտուլյանտների խունտան է:

Իսկ ՍԴ աշխատակազմի ղեկավար ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ մի զարմանալի դիտարկում է ներկայացնում, թե ինչպիսի «ապագա» են նախապատրաստել հայերիս համար ՔՊ-ականները. «Նույն օրը, երբ Հայաստանի արտաքին գործերի նախարարության աշխատակիցները նախարարության շենքի պատուհաններից սարսափահար եւ հապշտապ կերպով պոկում էին Արցախի դրոշներով «ԱՐՑԱԽ» գրվածքը, Երեւանի փողոցներում թուրքական բեռնատարը ազատ երթեւեկում է այս նկարով: Ոստիկանության պարեկային ծառայողներն այս մեքենան չեն կագնեցնի, փաստաթղթեր չեն ստուգի եւ չեն ուղեկցի, քանզի ռիսկեր չկան, որ այս մեքենան քաղաքացիական անհնազանդության կմասնակցի եւ փողոց կփակի: Այս մեքենայի համար Հայաստանում այլեւս բոլոր ճանապարհները բաց են: Հայաստանում հիմա փակվում են միայն հայրենիքի փրկության համար պայքարի դուրս ելած մարդկանց ճանապարհները»: Այո՛, զարմանալի է, բայց փաստ` ոստիկաններին կարգադրված է արժանապատիվ հայերի դեմը փակել, բայց ոչ երբեք` թուրքերի, զինվորականներին էլ փաստացի չեն թողնում թուրքի դեմը փակել մեր սահմանները, վկան` արդեն մեկ տարուց ավել ասկյարների անարգել մուտքը ՀՀ ինքնիշխան տարածք:

Եվ ահա այդ ամենի զարմանալի արդյունքը Երեւանում` ԱՐՑԱԽԻ դրոշի դեմ զուգահեռաբար պայքարում են մեր թրքաստրուկները, որ մոլեգնորեն քերում են ամենուրեք Արցախի դրոշը, եւ Ադրբեջանը: Ադրբեջանին, պարզվում է, դուր չի եկել, որ Երեւանում տեղի ունեցող բռնցքամարտի առաջնությանը ծածանվել է Արցախի դրոշը, ավելին` բողոքել են: Արհեստածին սուլթանատի բռնցքամարտի ֆեդերացիան բողոքագրեր է ուղարկել Միջազգային օլիմպիական կոմիտեին, Բռնցքամարտի միջազգային ասոցիացիային, Բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիային եւ անդամ երկրներին` այն բանի համար, որ Երեւանում բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ հայ երիտասարդները ծածանել են Արցախի դրոշը. «Մրցությունն անցկացնող երկիրը, առաջնության բացման արարողության ժամանակ սադրիչ գործողություն է թույլ տվել եւ որպես Ադրբեջանի դեմ Հայաստանի տարածքային պահանջ` ցուցադրվել է չճանաչված, հնարածին կառույցի դրոշը»:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան