ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ
Ընկեր Փանջունի
(Կարդա՛լ բջջային տարբերակը)
ՆԻԿՈԼԱՎԻՐՈՒՍ
(ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ)
– ԱՀԿ-ի տվյալներն ամբողջական չեն, կապիկի ծաղիկ Հայաստանում հայտնաբերվել էր դեռ 2018-ին, եւ ՀՀ քաղաքացիները վաղուց բնական իմունիտետ ունեն:
* * *
ՆԻԿՈԼԸ` ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ՝ ՊԱՆԻԿՈՎՍԿՈՒ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
– Իլհամ Հեյդարիչ, իսկ ե՞րբ ենք բաժանելու մեր հողերը:
* * *
ՍԱՏԱՆԱՆԵՐԸ` ՆԻԿՈԼԻՆ
– Հավատա՛, որ վաղը, մյուս օրը մեռնես, դժոխքի դարպասների մոտ էլ են քեզ դիմավորելու՝ «Նիկոլ դավաճան» վանկարկումներով:
* * *
ЧЁРНАЯ МЕТКА
(ԲԱՅԴԵՆԻՆ ԵՎ ԱՎԵԼԻ ՔԱՆ 900 ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ՝ ՊՈՒՏԻՆԻ ԿՈՂՄԻՑ ՍԵՎ ՑՈՒՑԱԿ ՄՏՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ռազմական փորձագետների` Պուտինը Բայդենի սեւ թուղթը գրել ա արդեն...
* * *
ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ
Լաոները ջրի պես գալիս են, ավազի պես մնում են իրենց տներում:
* * *
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
(ՀԻՆ ԱՆԵԿԴՈՏԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ)
Կարմիր ու սեւ բերետավորները էնքան մարդ են բերման ենթարկել, որ միաժամանակ մի քանի տեղ են տեղավորել:
* * *
ՄԱԽԱԹՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՊԱՐԿՈՒՄ ՉԹԱՔՆՎԵՑ
(ՓՈԽՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ` «ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ԱՍԵՂՈՎ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻՆ ԾԱԿՈՒՄ ԵՆ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Այնուամենայնիվ, լուրերը, ըստ որոնց՝ ոստիկանները ասեղի վրա են նստած, իրականություն են:
* * *
ՍԱՏԱՆԱ ԿԱ ՔԱՂԱՔՈՒՄ
«Դիմադրության» շարժումից հայտնում են, որ իրենք ոստիկաններին ասեղով ծակելու հետ կապ չունեն, ըստ ամենայնի, ԱԱԾ-ն ա ասեղներով սատանա բռնում:
https://iravunk.com/sim/?p=227554&l=am/