Արտաքին պարտքի աճին զուգահեռ  ավելանում է նաև ներքին պետական պարտքը  

Տնտեսություն

ՀՀ բանկերում այսօր ԱՄՆ 1 դոլարի միջին փոխարժեքը կազմում է 443-445 դրամ։ Ըստ Rate.am  կայքի՝ դոլարի առքի ամենաբարձր գինը կազմում է 445 դրամ, վաճառքի դեպքում ամենացածրը՝ 453 դրամ է։  Վերջին շրջանի փոխարժեքի տատանումների մասին Iravunk.com֊ը զրուցել է տնտեսագետ, Տնտեսագիտական համալսարանի ինովացիոն և ինստիտուցիոնալ  հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Ատոմ Մարգարյանի հետ։

Հարցին, թե դոլարի  փոխարժեքի  տատանումը ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ  ՀՀ տնտեսության վրա   տնտեսագետն ասաց․ «Երկակի, որովհետև կուրսը և  բարձրանում է և իջնում է  և ներքին և արտաքին պատճառներուվ։  Իհարկե հիմնական գործոնները պայմանավորված են  ռուս-ուկրաինական պատերազմով, սանկցիաներով, պատժամիջոցներով և դրանով  պայմանավորված գնաճային ճնշումներով։  Մի կողմից  առաջարկը մեծացել է, որովհետև Ռուսաստանից  մեծ հոսք կա և ռուսների և մեր  հայրենակիցների և  այս իրավիճակում առաջացել է առաջարկի  վրա ճնշում և երկրորդը  Ռուսաստանի վաճառած գազի դիմաց Հայաստանը վճարում է ռուբլով նախկին դոլարի փոխարեն և բնական է, որ այս երկու կարևոր գործոնների հաշվին արժևորվել է դրամը։ Դոլարը փաստորեն արժեզրկվել է, ինչը, իհարկե, նոնսենս է՝ ուժեղ դրամը մեծ հաշվով  մի կողմից կայունության ցուցիչ է, բայց  մյուս կողմից դա հարված է արտահանումներին։ Այսինքն բացասական գործոնն այն է, որ  «ուժեղ» դրամը մեծ խնդիրներ կարող է ստեղծել արտահանողների համար։ Բայց եթե համեմատենք գնաճային իրավիճակը  մեր  գործընկեր երկրներում, օրինակ, Ռուսաստանում  գնաճը մոտ 20%-ի է հասնում, եթե  վերցնենք համադրելի թվեր և համեմատենք մյուս ԵԱՏՄ երկրներում ևս  այդպիսի իրավիճակ է։ Մեր մյուս հարևան երկրներում, որոնց հետ առևտուր է իրականացվում և հատկապես Իրանի մոտ գնաճը  հասնում է 35-40%։ Այսինքն, գնաճը շատ ավելի բարձր է,  ներմուծվող գնաճի ռիսկերը շատ մեծ են, ինչը ևս  Հայաստանում գնաճը խթանելու գործոններից մեկն է։ Այս իրավիճակում, իհարկե, ԿԲ-ն   ստիպված է զսպող  դրամավարկային քաղաքականություն վարել, թանկ  փողի քաղաքականություն վարել, ինչը տնտեսության, տնտեսական ակտիվության  վրա բացասաբար ազդող  գործոն է։ Այս իմաստով եթե, ենթադրենք, վնաս է կամ  կորուստներ է սպառողների համար, որովհետև  այլ հավասար պայմաններում գները ավելի արագ են աճում քան եկամուտները, տվյալ դեպքում հատկապես աշխատավարձը՝ սա  նշանակում է իրական աշխատավարձերի անկում, դա նշանակում է բարեկեցության անկում, ինչին մենք  ականատես ենք լինում։ Սա  նշանակում է նաև եկամուտների բևեռացում, բայց կա նաև խնդիր՝ այսպես ասած շահառու կողմերից մեկը պետությունն է,  կառավարությունն է, քանի որ բարձր գնաճը նշանակում է ավելի մեծ հարկեր բազայի, ֆիզիկական ծավալների, արտադրության, միջնորդվող գործարքների, և այս իրավիճակում  հարկային եկամուտների ավելացումը ստույգ գործոն է  և բնականաբար այն հաշվետվությունները, որ  ներկայացնում է կառավարությունը թե  ավելացել են հարկային մուտքերը  դա ճշմարտության մի մասն է։ Իսկ մյուս մասն այն է, որ այդ մուտքերը ավելացել են նաև գնաճի հաշվին թեև  այդ մասին աշխատում են քիչ խոսել։ Ընդհանուր ազդեցությունը  սա է և կա նաև մեկ  պարադոքսալ իրավիճակ, որ ռեզերվները  չեն աճում այս իրավիճակում, այսինքն պետության ոսկե արժույթային ռեզերվները (Իհարկե, ոսկու մասին խոսելը չափազանցություն է, որովհետև  Հայաստանը մետաղական իր ռեզերվում չունի  ոսկի) այն, որ այս իրավիճակում, երբ որ դրամը արժևորվում է, պետությունը պարտավոր է  մի մասը ստերիլիզացնել, այսինքն շուկայից հավաքել էժան դոլարը և ռեզերվների խնդիրը լուծելով առաջանցիկ տեմպերով մարել արտաքին պարտքը։ Սա մենք չենք տեսնում, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք   արտաքին պարտքի աճին զուգահեռ ներքին պետական պարտքի առաջանցիկ  արագ տեմպերով աճ,  ինչը  մեր ֆինանսական համակարգում  բացասական ցուցանիշներից մեկն է։  Այնպես որ ազդեցությունները բազմակողմանի են և  պետք է նայել թե ինչպիսին է վճարային հաշվեկշռի բալանսը և նման իրավիճակներում պետությունը պետք է օգտագործի նաև բալանս  վճարային հաշվեկշռի դեֆիցիտը բարելավելու համար, ինչը մենք չենք տեսնում»։
 
Սոնա Գիշյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում