Ադրբեջանը Լաչինի միջանցքին փոխարինող զուգահեռ այլ ճանապարհ է կառուցում, ինչը ուղղակիորեն սպառնում է Բերձորի ու Աղավնոյի կորցնելուն․ ԱՀ ԱԺ պատգամավոր

Ներքաղաքական

Արցախի ապագայի, Բերձորի եւ Աղավնոյի բնակիչներին սպառնացող առկախված վտանգների, կիսանախագահական համակարգի անցնելու շուրջ ստեղծված աժիոտաժի շուրջ զրուցել ենք ԱՀ ԱԺ պատգամավոր ԿԱՐԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ։

-Պարոն Հովհաննիսյան, ակնհայտ է, որ մոտենում է խաղաղության պայմանագրի ստորագրման վերջնական փուլը, ինչպե՞ս եք տեսնում Արցախի ապագան, առկա մարտահրավերների պարագայում, ի՞նչ է սպասվում արցախցի մեր հայրենակիցներին խաղաղության պայմանագրի կյանքի կոչվելուց հետո։

-Ճիշտն ասած համամիտ չեմ վերջնական փուլ հնչեցրած ձևակերպման հետ, որովհետև նույնիսկ, այսպես ասած, առաջին փուլն էլ այլ տրամաբանության մեջ է, մասնավորապես եթե ելակետային ենք ընդունում նոյեմբերի 9 հայտարարությունը, ապա Ադրբեջանը չի կատարել իր պարտականությունները՝ չի վերադարձրել իր մոտ պահվող հայ ռազմագերիներին, նույն տարվա մեջ դեկտեմբեր ամսին գրավել է Խծաբերդը , մուտք է գործել ՀՀ սուվերեն տարածք՝ Սեւ լճի շրջակայք ու նմանապես այլ դեպքեր, հետեւաբար դեռ շատ վաղ է խոսել վերջնական փուլ կոչվածի մասին։

Իսկ Արցախի ապագան արցախահայությունը տեսնում է միջազգային հանրության կողմից իր ինքնորոշման իրավունքի ճանաչման մեջ, որը հակիրճ ձեակերպոցին ԱՀ ԱԺ հինգ խմբակցությունները ու որոշումը ընդունվեց միաձայն ամբողջ խորհրդարանի կողմից։

-Դուք նշեցիք, որ Արցախի հայությունը իր ապագան տեսնում է ինքնորոշման միջազգային իրավունքի ճանաչմամբ, արդյո՞ք ներկաՀՀ իշխանությունների կողմից տեսնում եք միջազգային ճանաչմանը միտված քայլեր։

-ՀՀ Ներկա իշխանությունները Արցախի միջազգային ճանաչման գործընթացներում հակասական մտքեր են շարադրում, չկա հստակ խոսք որպեսզի արցախահայությունը ընկալի և վստահի։ Հետևաբար, խառնաշփոթ իրավիճակում, վստահության մասին խոսելը պարզամտություն կլինի։

-Պարոն Հովհաննիսյան, վերջին օրերին, հասարակության ուշադրությունը սևեռված է Աղավնոյի վրա։ Ի՞նչ ռեալ վտանգներ են սպառնում Աղավնոյում բնակվող մեր հայրենակիցներին և ի՞նչ նոր մարտահրավերների առաջ են այսօր կանգնած տեղի բնակիչները։

-Աղավնոյի եւ ոչ միայն Աղավնոյի, նաև Բերձորի բնակիչները մայիսի 18- ին նշեցին Բերձորի ազատագրման 30-ամյակը՝ մի ճանապարհ, որի ազատագրմամբ փրկվեց արցախահայությունը և ուղղակի ցամաքային կապ հաստատվեց մայր հայրենիքի հետ։ Վտանգը մեծ է, որ Ադրբեջանը Լաչինի միջանցքին փոխարինող զուգահեռ այլ ճանապարհ է կառուցում, որը որպես այլընտրանք է լինելու ներկա ճանապարհին՝ ցամաքային կապ ապահովելով Արցախի և ՀՀ միջեւ,  ինչը ուղղակիորեն սպառնում է կորցնելու վերը նշված բնակավայրերը։

-Եվ վերջում, Արցախում նախատեսվում է անցում կատարել կառավարման կիսանախագահական համակարգի, ինչո՞ւ հիմա նման որոշում կայացվեց։

-Կիսանախագահական համակարգին անցումը կատարվում է ոչ թե այսօր կամ վաղը, այլ ավելի ուշ, երբ պատրաստ կլինի նոր Սահմանադրության հայեցակարգը, ինչը վերջնական տեսքով կդրվի հանրաքվեի, որից հետո երևի տեղի կունենան համապատասխան համապետական ընտրություններ։ Հիմա, ուղղակի նոր Սահմանադրության հայեցակարգը է դրված քննարկումների շրջանառության մեջ և անիմաստ աժիոտաժը տեղին չէ։ Ըստ մեր կուսակցության պատկերացումների, կիսանախագահական կառավարման համակարգը առավել հարմար կլինի ներկա Արցախի կյանքը կառուցելու, մարտահրավերներին դիմակայելու գործում։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

https://iravunk.com/sim/?p=227303&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ