ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

(Կարդա՛լ բջջային տարբերակը)

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հիշատակում է մի զարմանալի դեպք` կապված Դանչիկի «պարծանք» ՊԱՐԵԿՆԵՐԻ հետ. «Աբովյան փողոցում ուշադրության արժանի դեպք գրանցվեց: Արժանապատիվ քաղաքացիներին ոստիկանության նոր պարեկային ծառայողները մեծ խմբերով փորձում էին հեռացնել` պարեկներից մեկի ատրճանակն ընկել է հատակին, որը նա չէր նկատել: Ցուցարարներից մեկն արագ վերցրեց զենքը, մի քանի վայրկյան հայացքով փնտրեց ու գտավ զենքը կորցրած պարեկին, արագ մոտեցավ նրան ու զենքը հանձնեց: Պարեկն իհարկե մեծ շնորհակալություն հայտնեց քաղաքացուն, որից հետո էլ բերման ենթարկեց»: Անշուշտ, «շնորհակալության» այդ զարմանալի ձեւը տիպիկ ՔՊ-ական-սորոսական է, եւ զարմանալի չէ, որ Իոաննիսյանն իր կերպով եւ նմանությամբ է դաստիարակել «Նոր Հայաստանի նոր ոստիկանությանը»: Ինչեւէ, զարմանալով հանդերձ, նաեւ մեջբերենք Արսեն Բաբայանի հորդորը ոստիկաններին. «Ոստիկանության ծառայողներին նորից հիշեցնում եմ, որ մենք պահանջում ենք առանց թուրքի Հայաստան, եւ ով համաձայն չէ մեր այս պահանջին կարող է մեր նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառել, մեզ բերման ենթարկել, ձերբակալել կամ ցմահ ազատազրկել: Որոշեք, թե դուք ում եք ծառայում եւ ինչ եք պատմելու ձեր երեխաներին»:

Մի զարմանալի ոստիկանական դրվագ էլ ներկայացրել է ArmenianInfo Տելեգրամ ալիքը, անդրադառնալով ոմն «ՔՊ-Ի ԾՈՎՈՅԻ» կողմից ԱԺ ամբիոնից ոստիկաններին հղած սիրո խոստովանությանը. «Սա մի սրտառուչ ելույթ է ունեցել` ուղղված ոստիկաններին` ստեղծելով տպավորություն, որ նրանց հանդեպ բնավ անտարբեր չէ` բառիս հոգեսեռական իմաստով... Թե ինչով կարելի է բացատրել Ծովոյի անհագուրդ սերն առ հայրենի իրավապահներ, ամբողջովին հասկանալի է. չլինեին նրանք, Ծովիկը վաղուց դուրս էր շպրտվել ԱԺ դահլիճից` ստիպված լինելով պատերի տակ սիրո խոստովանություններ անել: Իսկ թե ինչի դիմաց են ոստիկանական ուժերը Ծովիկին ցուցաբերում հավատարմություն, միանգամայն տեսանելի է. պարգեւավճարները չլինեին, ՔՊ-ն վաղուց Դավոյան Արփիի սիրած աղբամաններում էր հայտնվել»: Դե ինչ, տրամաբանական է, սակայն կտրականապես համաձայն չենք ArmenianInfo-ի հետեւյալ պասաժին. «Բայց ո՞վ է ասել, թե սիրո խոստովանությունը միայն խոսքերով է լինում: Ծովիկը պետք է իր սերն այլ եղանակներով նույնպես ապացուցի` ասենք ֆիզիոլոգիական…»: Ախր ոստիկաններն ինչքան էլ վայրենի են, բայց այնուամենայնիվ տղա են, չարժե նրանց այդպիսի սթրեսի ենթարկել:

Եվ վերջապես, նաեւ մի զարմանալի, բայց պոզիտիվ նորություն: Տխրահռչակ թմբկահար «դըմփ-դըմփ-հուե դատավոր ԴԱՎԻԹ ԱՐՂԱՄԱՆՅԱՆԸ, որը պիտի քններ Իգոր Խաչատուրովի կալանքի հարցը, զարմանալիորեն բավարարեց փաստաբանի միջնորդությունը եւ ինքնաբացարկ տվեց: Ուրեմն ինչ, երկրում իրավիճա՞կ է փոխվել, որ Նիկոլի այդ «կալանավորիչըե որոշեց չշալակել հերոս Խաչատուրովի հերոս որդու կալանավորման մեղքը: Դե ինչ, հուսանք, որ խունտայի հեռացման քամիները արագորեն կվերածվեն ուժգին հողմերի:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

https://iravunk.com/sim/?p=227291&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը